


Արմինֆո.Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։
ՀՀ ԱԽ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացի ընթացքին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի։


