Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026 14:50
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբ

Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբ

Արմինֆո.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոյեմբերի 23-ից "Թրամփի ուղի" ծրագրի գործնական փուլի մեկնարկի մասին:

 

Իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ գործընկերներ, մեծագույն պատիվ ունեմ հայտարարելու Հայաստանի և ԱՄՆ Կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին, որը հիրավի պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։ Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները: Քիչ անց, մենք կլսենք ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքի առիթով, ինչից հետո ուղիղ եթերում կտեղափոխվենք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, որտեղ մեկնարկում են ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

 

Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրյա աննախադեպ իրողությունների հաստատման համար։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ու մասնակցությամբ՝ իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը հնարավորություն ընձեռեց շրջելու տասնամյակներ տևող հակամարտության էջը՝ ճանապարհ հարթելով հարատև խաղաղության և կայունության համար։

 

Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ԹՐԻՓՓ-ն է, որը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։

Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից՝ ԹՐԻՓՓ-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք – Արևելք կապակցվածությանը։

 

Սիրելի՛ հայրենակիցներ, խաղաղությունից զատ՝ ԹՐԻՓՓ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջխաղացման գործում և որպես այդպիսին էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես, Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։ ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։

Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և ԹՐԻՓՓ-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը։

 

Սիրելի՛ հայրենակիցներ, ընթացիկ իրադարձությունները Հայաստանի Հանրապետության Կառավարության խաղաղության և տարածաշրջանային կայունություն հաստատելու օրակարգի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև առավել բարեկեցիկ և փոխկապակցված Հայաստան ունենալու տեսլականի կենսունակության առհավատչյան են։

Այսօր մեր աչքի առաջ կյանքի կոչվող նախաձեռնությունների հետևում կանգնած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճռական ձայնը, ում քվեն մեր Կառավարության հուսալի հենարանն ու միակ հովանավորն է։ Խաղաղ և բարեկեցիկ ապագա ունենալու մեր հայրենակիցների իղձերն ու ցանկություններն են, որ ուղենիշ են ծառայում մեր Կառավարության համար՝ ուղղորդելով մեր բոլոր գործողությունները Հայաստանի և նրա ժողովրդի զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ մաղթում ԹՐԻՓՓ նախագծի իրականացման աշխատանքներում»։

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթով  իր ուղերձում ասել է․ «Հատուկ ողջույն Հայաստանում բոլորին՝ այս աներևակայելի ուրախալի առիթով, երբ պաշտոնապես մեկնարկում եք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Ես շատ հպարտ եմ դրանով։ Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը։ Ավելի քան 35 տարի այս հակամարտությունն անասելի տառապանքներ է պատճառել և շատերն են փորձել լուծում գտնել, բայց ձախողել են։ Բայց մենք դա արեցինք, և անցյալ տարի Սպիտակ տանը ստորագրեցինք պատմական խաղաղության համաձայնագիր։

Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և բոլորովին նոր՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով։ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների և էներգետիկ հոսքերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովել, որ այն ունենա մեծ, մեծ հաջողություն։

 

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին և նրա պաշտոնակցին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ մեզ հետ աշխատելու և այս օրը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև ինձ մեծահոգաբար Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։

 

Կցանկանայի նաև հաջորդ տարի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Նա բացառիկ մարդ է և շատ լավ ընկեր։ Միասին կարող ենք քննարկել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղենք տարածաշրջանային խաղաղությունը և զարկ տանք մեր երկկողմ կապերին։

 

Միացյալ Նահանգները երբեք այսքան լավ ցուցանիշներ չի ունեցել, որքան հիմա։ Ներդրումների ծավալներն աննախադեպ են. հենց հիմա Միացյալ Նահանգներում ներդրվում է 22 տրիլիոն դոլար։ Երբեք չի եղել որևէ երկիր, որը նույնիսկ մոտ լինի ներդրումների նման ծավալի։

Եվ վերջում՝ չկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը, և ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Շնորհավորում եմ։

Կեցցե՛ք, հիանալի աշխատանք եք կատարել»։

 

Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի տարածքով տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների ստեղծման նախագիծ է։ Խոսքը Հայաստանի տարածքով 42 կիլոմետրանոց տրանսպորտային և էներգետիկ միջանցքի մասին է, որն Ադրբեջանի հիմնական մասը կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև՝ Թուրքիայի հետ։ Նախատեսվում է սկսել ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղիների և էներգետիկ գծերի շինարարություն՝ ներառյալ Հայաստանի էլեկտրացանցերի ինտեգրումը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին: Նախաձեռնության զարգացումը հիմնվում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա; իրականացման նպատակով ստեղծվում է հայ-ամերիկյան TRIPP Company համատեղ ձեռնարկություն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՓաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրաՀայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրա
Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջՀայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջ
Ադրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանըԱդրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանը
Հայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերըՀայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերը
Հայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչինՀայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչին
Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանըՀայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը
«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»
Պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴՊետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴ
Արդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումըԱրդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումը
Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսեր
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ
ՀԱԿ փոխնախագահը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և ամրապնդում Փաշինյանի բռնապետությունըՀԱԿ փոխնախագահը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և ամրապնդում Փաշինյանի բռնապետությունը
"ՀյաՔվեն" Փաշինյանին առաջարկել է հրաժարական տալ առանց նախապայմանների
Դատախազությունը պահանջում է Իջևանի տուրիստական բազան վերադարձնել համայնքի սեփականությանըԴատախազությունը պահանջում է Իջևանի տուրիստական բազան վերադարձնել համայնքի սեփականությանը
Երևանն ու Վաշինգտոնը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալԵրևանն ու Վաշինգտոնը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դաշնակցական. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգին երկիրն էքսպանսիայի վտանգի տակ կդնիԴաշնակցական. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգին երկիրն էքսպանսիայի վտանգի տակ կդնի
Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբՀայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբ
Հայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Տիգրան Աբրահամյան․ TRIPP-ի գործարկումն՝ առանց խաղաղության պայմանագրի, հավասարազոր է զիջումների՝ առանց խաղաղություն ստանալուՏիգրան Աբրահամյան․ TRIPP-ի գործարկումն՝ առանց խաղաղության պայմանագրի, հավասարազոր է զիջումների՝ առանց խաղաղություն ստանալու
Տիգրան Աբրահամյան. Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստանը" թույլ չի տա Ալիևի պահանջով նոր սահմանադրության ընդունում"
Դաշնակցական. Ընդդիմությունը մերժում է Փաշինյանի առաջարկը հանրաքվեի վերաբերյալԴաշնակցական. Ընդդիմությունը մերժում է Փաշինյանի առաջարկը հանրաքվեի վերաբերյալ
Պատգամավոր․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը դռներ է բացում բռնապետության հաստատման համարՊատգամավոր․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը դռներ է բացում բռնապետության հաստատման համար
Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի պրեմիերանԵրևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի պրեմիերան
ՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գույքըՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գույքը
Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության բռնագանձվել են շարժական և անշարժ գույքի օբյեկտներՄանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության բռնագանձվել են շարժական և անշարժ գույքի օբյեկտներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն արձագանքել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետի ելույթին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն արձագանքել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետի ելույթին
Նոր Սահմանադրության քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարունը. իշխող ուժՆոր Սահմանադրության քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարունը. իշխող ուժ
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է սահմանափակել վարչապետի պաշտոնի թեկնածուների շրջանակըՀայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է սահմանափակել վարչապետի պաշտոնի թեկնածուների շրջանակը
Ընդդիմադիր գործիչ․ Անկախության հռչակագիրը որպես խաղաղության խոչընդոտ ներկայացնելը նպատակ ունի լեգիտիմացնել Բաքվի գործողություններըԸնդդիմադիր գործիչ․ Անկախության հռչակագիրը որպես խաղաղության խոչընդոտ ներկայացնելը նպատակ ունի լեգիտիմացնել Բաքվի գործողությունները
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը չի պարունակում անկախության հռչակագիրը և փոխում է պետության և Եկեղեցու հարաբերությունների օրենսդրական հիմքերըՀայաստանի նոր Սահմանադրության նախագիծը չի պարունակում անկախության հռչակագիրը և փոխում է պետության և Եկեղեցու հարաբերությունների օրենսդրական հիմքերը
Ընդդիմադիր․ Հայաստանի նոր սահմանադրության մեջ հիմք է դրվում երկրում կուսակցության փակման համարԸնդդիմադիր․ Հայաստանի նոր սահմանադրության մեջ հիմք է դրվում երկրում կուսակցության փակման համար
Մահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի ԳաբրիելյանցըՄահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
«Հասարակական դաշինքն» առաջարկում է ստեղծել ՀՀ նոր Սահմանադրության սկզբունքների հավաքագրման միասնական հարթակ«Հասարակական դաշինքն» առաջարկում է ստեղծել ՀՀ նոր Սահմանադրության սկզբունքների հավաքագրման միասնական հարթակ
Ներկայացվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը․ Փաշինյանը հանդես կգա ուղերձովՆերկայացվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը․ Փաշինյանը հանդես կգա ուղերձով
Ընդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքումԸնդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում
ԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանըԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանը
Վարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրումՎարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրում
Փաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելըՓաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը
Տիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողներըՏիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասըԱբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերայինԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերային
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդը ՀՀ վարչապետին առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել
ՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերըՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը
Հայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումըՀայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Վանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժելՎանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
ՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Հայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանըՀայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը
Սամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքիՍամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքի
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Զախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրություններըԶախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրությունները
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառովՄի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
Հայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձովՀայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձով
Վահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը ԼեհաստանումՎահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին