


ԱրմԻնֆո. Ներկայացվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Ուրախ եմ ներկայացնել նոր Սահմանադրության նախագիծը՝ այդ նպատակով հատուկ ստեղծված կայքում։ Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի առավելագույն հարմարավետությամբ ծանոթանա Սահմանադրության նոր նախագծին և ներկայացնի իր առաջարկները", - գրել է վարչապետը։
Նա նաև հայտնել է, որ ժամը 10:00-ին հանդես կգա ուղիղ եթերում։ "Սա քո Սահմանադրությունն է"- հավելել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Նշենք, որ երկրի նոր Հիմնական օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ https://yourconstitution.am/hy։


