


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում անցկացվող Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է նաեւ Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։


