


Արմինֆո.Հարկադիր կատարման ծառայության աշխատակցի ձերբակալումը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ: Այդ մասին ասվում է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Հարկադիր կատարման ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառակերության համար: Նշվում էր, որ ձերբակալվածների թվում է նաև Հարկադիր կատարման ծառայության բաժիններից մեկի պետը:
"Մամուլում տարածված տեղեկատվության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Հարկադիր կատարման ծառայության աշխատակցի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ",- հաղորդել են ծառայությունից՝ չներկայացնելով այլ մանրամասներ:


