


Արմինֆո. Ընտրական գործընթացները դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ ասպարեզ, ինչն իրենց վրա լիարժեք զգացին ինչպես գլոբալ Հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները։ Այդ մասին հայտարարել է "Եդինայա Ռոսիա" կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը "Հանուն ազգերի ազատության" համաշխարհային շարժման գլխավոր ասամբլեայի նիստում։
"Դիմակայության նոր գլոբալ ասպաարեզ են դարձել ընտրական գործընթացները։ Նույնը հենց նոր քննարկում էինք: Դա իրենց վրա լիովին զգացել են ոչ միայն գլոբալ Հարավի երկրները, այլև եվրոպական երկրները, ինչն ինքնին դեռ որոշ ժամանակ առաջ զարմանալի կթվար։ Դա եւ Գերմանիան է, եւ Ռումինիան, եւ Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը, շատ ուրիշներ։ Բրազիլիան՝ վերջերս։ Կուլիսային տիկնիկավարները պատրաստ չեն եւ չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը՝ ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Մեդվեդեւը։


