


Արմինֆո. Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում


