


Արմինֆո. Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ներկայացուցչություն:
Ինչպես հաղորդում է առաքելության մամուլի ծառայությունը, ներկայացուցչության ղեկավար Սատու Կոյվուն իր գործընկերների հետ միասին ողջունել է պատվիրակությանը, տեղեկատվություն ներկայացրել ներկայացուցչության գործունեության մասին, տեղեկություններ տրամադրել տեղերում առկա իրավիճակի մասին և պատասխանել պատվիրակության հարցերին:
Պատվիրակությունն այցելել է նաև Կապանում ներկայացուցչության գրասենյակ ՝ մասնակցելով պարեկային շրջայցի Ագարակում և Մեղրիում:


