


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը կներկայացնի կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Նրա նշանակման մասին որոշումը կայացվել է նոյեմբերի 5-ին կայացած կառավարության նիստում:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որոնք ընտրվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից վեց տարի ժամկետով: Մեկական անդամի թեկնածուներ են առաջադրվում կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի խմբակցությունների կողմից:


