


ԱրմԻնֆո. Եվրոպան մտադիր է մինչև վերջ շահագործել Ուկրաինան և Մոլդովան՝ իր ուղեծիր ներքաշելով Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսանդր Վենեդիկտովը։
«Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է երազել ընդլայնման մասին, մտադիր է մինչև վերջ շահագործել Ուկրաինան և Մոլդովան՝ իր ուղեծիր ներքաշելով Հայաստանին, և անբարյացակամ քայլեր է ձեռնարկում մի շարք այլ պետությունների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն կլանել է Ֆինլանդիան և Շվեդիան՝ կրկին ընդլայնվելով դեպի արևելք՝ չնայած դա չանելու խոստումներին։ Բրյուսելը Ուկրաինայի մարտունակ բնակչության մնացորդներին դիտարկում է որպես «պատժիչ գումարտակ» ապագա եվրոպական զինված ուժերի համար», - ասել է նա «Մեծ Եվրասիայում ազգային անվտանգության հայեցակարգերն ու դոկտրինները. առանձնահատկություններ և հեռանկարներ» թեմատիկ բաժնի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


