Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026 17:05
Ալինե Գրիգորյան

ՀԱԵ արտերկրյա թեմերի առաջնորդներն առաջարկել են Եպիսկոպոսաց ժողով գումարել Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի կառավարության հրապարակած զեկույցի ֆոնին

ՀԱԵ արտերկրյա թեմերի առաջնորդներն առաջարկել են Եպիսկոպոսաց ժողով գումարել Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի կառավարության հրապարակած զեկույցի ֆոնին

Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) արտասահմանյան թեմերի առաջնորդներն առաջարկել են ոչ ուշ, քան 2027 թվականի կեսերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով գումարել ՝ Հայաստանի կառավարության կողմից Հայոց եկեղեցում տիրող իրավիճակի վերաբերյալ հրապարակված զեկույցի ֆոնին։

 

Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի (Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ), Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի (Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ) եւ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի (ՀԱԵ Իրաքի  թեմի առաջնորդ) հրապարակած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

 

«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երեք եպիսկոպոսներս, ծանոթացանք վերջին օրերին հրապարակված՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին» վերնագրված զեկույցին, որը պատրաստվել է «ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի» կողմից։ Զեկույցի քննարկումից հետո անհրաժեշտ նկատեցինք հանդես գալ հետեւյալ միասնական հայտարարությամբ։

 

Մենք՝ որպես Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, որոնք կիսում են Եկեղեցու առաջնորդության եւ ղեկավարման պատասխանատվությունը, այն կարծիքին ենք, որ հրապարակված զեկույցին չի կարելի մոտենալ ո՛չ քաղաքական կրքերի կամ նախապատվությունների տեսանկյունից, ո՛չ էլ կուրորեն պաշտպանելու կամ էլ ամբողջությամբ մերժելու տրամաբանությամբ։ Մեզ անհրաժեշտ է առավել դժվար, բայց նաեւ առավել քրիստոնեական ճանապարհ՝ ճշմարտության, արդարության, ինքնաքննության, ապաշխարության եւ պատասխանատվության վրա հիմնված ճանապարհը։

 

Զեկույցում բարձրացված են բազմաթիվ հարցեր, հնչեցված են մի շարք մեղադրանքներ, որոնց գոնե մի մասը հնարավոր չէ անտեսել։ Բայց նույնքան կարեւոր է որդեգրել մեկ այլ սկզբունք եւս՝ մեղադրանքը դեռեւս ապացուցված փաստ չէ։ Զեկույցի բազմաթիվ պնդումներ հիմնված են հրապարակային հայտարարությունների, մամուլի հրապարակումների եւ տարբեր անձանց վկայությունների ու ասեկոսեների վրա։ Դրանք թերեւս կարող են հիմք հանդիսանալ ինչ-ինչ քննարկումների համար, սակայն, հատկապես ծանր կամ քրեական բնույթի մեղադրանքների դեպքում, դրանք չեն կարող փոխարինել իրավական պատշաճ քննությանը եւ դատարանի որոշմանը։ Եթե առկա են հնարավոր հանցագործության, բռնության, ֆինանսական չարաշահման կամ այլ քրեական իրավախախտման փաստեր, դրանք պետք է քննվեն միայն իրավասու մարմինների կողմից։ Ո՛չ քաղաքական իշխանությունը, ո՛չ Եկեղեցու ղեկավարությունը, ո՛չ հասարակական կարծիքը եւ ո՛չ էլ լրատվամիջոցները պետք չէ իրենց վրա վերցնեն դատարանի դերը։ Սպասելի է, որ իրավասու դատարանները անաչառորեն քննեն յուրաքանչյուր նմանատիպ մեղադրանք՝ պահպանելով բնականաբար յուրաքանչյուր մեղադրվող անձի կամ հոգեւորականի անմեղության կանխավարկածը։

 

Եկեղեցականներս հաճախ հայտարարում ենք, որ Եկեղեցին, լինելով սրբազան հաստատություն, սուրբ է եւ անսխալական։ Սա ճիշտ մոտեցում է, եթե մենք նրան մոտենում ենք ուղղափառ աստվածաբանական կամ եկեղեցաբանական տեսանկյունից։ Բայց պետք է նաեւ չմոռանանք, որ Եկեղեցին, որպես այս աշխարհի վրա գործող հաստատություն, բաղկացած է մարդկանցից եւ իր երկրային կառույցներում կարող է ունենալ թերություններ, սխալներ եւ նույնիսկ ծանր խախտումներ։ Եկեղեցու սրբությունը մեզ չի ազատում ինքնաքննության անհրաժեշտությունից։ Ընդհակառակը՝ այն մեզ ավելի մեծ պատասխանատվության է կոչում։

 

Ընդունելով հանդերձ վերոշարադրյալը, ուզում ենք հստակորեն ընդգծել, որ պետությունը կամ պետական իշխանությունն էլ պետք է զգուշանա վտանգավոր սահմանագիծը խախտելուց։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության վարչական ենթակառույցը չէ։ Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, հոգեւոր իշխանության կառուցվածքը եւ կանոնական մարմինների գործունեությունը պետք է մնան Եկեղեցու ինքնավարության եւ նրա սեփական կանոնական իրավասության շրջանակներում։

 

Թեեւ զեկույցը որպես ելակետային սկզբունք հայտարարում է, որ բարենորոգումը պետք է իրականացնի Եկեղեցին՝ իր հոգեւորականների եւ հավատավոր ժողովրդի միջոցով, իսկ պետությունը պետք է գործի բացառապես իր սահմանադրական ու օրենսդրական իրավասության շրջանակում եւ չմիջամտի Եկեղեցու ներքին վարդապետական եւ կանոնական ինքնուրույնությանը։ Սակայն նույն զեկույցը հակասում է ինքնիրեն՝ առաջարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացում կամ հանգստի կոչում, ապա՝ կաթողիկոսական տեղապահի ընտրություն եւ նոր կաթողիկոսի ընտրության նախապատրաստում։

 

Մենք անվերապահորեն ընդունում ենք, որ պետությունն իրավասու է եւ պարտավոր՝ քննության առնել օրենքի հնարավոր խախտումները։ Միեւնույն ժամանակ ընդգծում ենք, որ պետությունը պետք չէ դառնա Եկեղեցու կանոնական իշխանության կրողը կամ որոշի, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը, եթե դրա կանոնական հիմքեր գոյություն ունեն, պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից՝ Եկեղեցու կանոնական կարգի համաձայն ու համահունչ։

 

Ըստ այդմ՝ շատ կարեւոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Եկեղեցու կանոնական մարմինների բնականոն գործունեության վերականգնումը։ Որպես առաջին գործնական քայլ մեր առաջարկն է՝ մոտ ապագայում, ամենաուշը մինչեւ 2027 թվականի կեսը, Մայր Աթոռում գումարել Եպիսկոպոսաց Ժողով։ Մեր արդար սպասումն է, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն սփյուռքյան թեմերում պաշտոնավարող եպիսկոպոսների անխափան մուտքը Հայաստան եւ Հայաստանից վերադարձն իրենց պաշտոնավարման երկրներ։

 

Մենք այսօր կանգնած ենք հոգեւոր եւ ազգային մեծ պատասխանատվության առջեւ։ Ըստ այդմ՝ հոգեւորականներիս եւ հավատացյալներիս, անհրաժեշտ է մի բան, որն այսօր գուցե ամենից շատ է պակասում՝ ճշմարտությունը սիրելու եւ ճշմարտության առաջ խոնարհվելու պատրաստակամություն։ Մենք լիահույս ենք, որ այս ճանապարհով միայն հնարավոր կլինի լիցքաթափել ներկա գերպրկված իրավիճակը եւ գտնել դրանից դուրս գալու իրավական ու կանոնական ուղիներ»։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է զեկույց ՝ նվիրված Հայ Առաքելական Եկեղեցուն առնչվող իրավիճակին և դրա կարգավորման հնարավոր ուղիներին: "Եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին" վերտառությամբ զեկույցը պատրաստվել է ՀՀ կառավարության 2026 - 2031թթ. ծրագրի շրջանակում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ: Փաստաթղթի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա արձանագրել այն հանգամանքները, որոնք դրա հեղինակները բնութագրում են որպես ճգնաժամ ՀԱԵ-ում, և առաջարկել դրա հաղթահարման ուղիներ: Զեկույցի հեղինակներն առաջարկում են այն իրավիճակի հաղթահարման հնգափուլ "ճանապարհային քարտեզ", որը նրանք բնութագրում են որպես ճգնաժամ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Էրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվիԷրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվի
Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։
Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Երևանի դատարանը մեղմացրել է Երևանի դատարանը մեղմացրել է "Ադեկվատ" նախաձեռնության առաջնորդի նկատմամբ խափանման միջոցը
Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին
Հայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալՀայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը
Կրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում էԿրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում է
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորություններըՍև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումներըԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումները
Փաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործություններըՓաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործությունները
Փաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջՓաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջ
Ընդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակըԸնդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակը
Հայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտըՀայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտը
2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներովՀայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներով
Ռոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբանՌոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբան
Ընդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաքԸնդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովինՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովին
Համախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմՀամախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»
Հայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականինՀայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականին
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրելՀայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Փաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցումՓաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցում
Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծումՀայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում
Հայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետՓաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ
ISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավարISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավար
Բուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումըԲուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումը
Արցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԱրցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերըՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերը
«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին
Նիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում էՆիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում է
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա անվտանգ երթուղու ի հայտ գալուն
Հայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններըՀայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունները
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրելՀայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Փորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերըՓորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերը
Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցըՆերկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցը
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով
Փորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինըՓորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինը
Հայաստանն ու Գերմանիան քննարկեցին   համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումներըՀայաստանն ու Գերմանիան քննարկեցին համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումները
Հայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիանՀայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան
Հայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմՀայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՉեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ավարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունըԱվարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունը
Արմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքըԱրմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքը
Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանությանԻդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության
Հայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ումՀայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ում
«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը
Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտումՀայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտում
Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո