



Արմինֆո. Սեպտեմբերի 19-23-ը Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ընդ որում, ինչպես ընդգծում է աղբյուրը, սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռու և Տավուշի առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ: Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով և սեպտեմբերի 21-23-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Շիրակի մարզում սեպտեմբերի 19-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +18-ից մինչեւ +23, Կոտայքի մարզում՝ +18-ից մինչեւ +28: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +18-ից մինչեւ +23, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +18-+22 սահմաններում: Տավուշի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +19-ից մինչեւ +25: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +18-ից մինչեւ +30 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +28 - +31-ի սահմաններում: Արմավիրում ցերեկն սպասվում է +29-ից մինչեւ +31 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +18-ից մինչեւ +31, Սյունիքի մարզում՝ +18-ից մինչեւ +31:
Երևանում սեպտեմբերի 19-ին և 20-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչեւ 16-19 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը մայրաքաղաքում կլինի +29 - +31. երեկոյան՝ +20 - +22. սեպտեմբերի 19-ի՝ լույս 20-ի գիշերը՝ +17 - +19 աստիճան։


