


Արմինֆո. Խորհրդարանն օգոստոսի 18-ի նիստում քննարկել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Լենա Մաթեւոսյանը, ընդգծելով, որ թեկնածուն սկզբունքային եւ ուժեղ անհատականություն է:
Իր ելույթում Արեգա Հովսեփյանը խոսել է Հայաստանի Հանրապետության ազգային շահերի, պետական պատասխանատվության և հանձնաժողովի գործունեության մասին: Նա նշել է, որ պատրաստ են համագործակցելու և իրենց դիրքորոշումները ներկայացնելու նաեւ միջազգային գործընկերներին:
Հարցի քննարկումը կշարունակվի օգոստոսի 19-ի ԱԺ նիստում:


