


Արմինֆո. ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նա նշել է, որ Հայաստանն ի սկզբանե եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ-պետություն՝ իր արժանի ներդրումն ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները նախկինի պես նրան դիտարկում են որպես կազմակերպության դաշնակից: Մասադիկովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ-ում բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությունը, որոնք վերաբերում են համատեղ աշխատանքին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերսկսմանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջից Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



