


Արմինֆո. 33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում, որը տեղի է ունեցել հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 3-ը Բուլղարիայում, հայաստանյան մասնակիցները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև՝ 1 գովասանագիր։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, 33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային (International Mathematics Competition) մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարանից։
Վահան Բաղդասարյանն արժանացել է ոսկե, Ռուբեն Համբարձումյանը և Ծովակ Եգորյանը՝ արծաթե, Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների, իսկ Էդգար Հողմրցյանը՝գովասանագրի:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը։



