


«Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատի ակտիվիստները նամակ են հղել Եվրոպայի Խորհրդի հայկական ներկայացուցչությանը, պահանջելով դատապարտել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի և ընդդիմադիր մյուս գործիչների նկատմամբ հետապնդումները: Նամակում ակտիվիստները միջազգային կառույցներից պահանջում են նաև Հայաստանի իշխանությունների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ:
Իսկ նախօրեին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Սաֆարյանի փաստաբանի միջնորդությունը: Սակայն, Սաֆարյանի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատարանի այդ որոշումը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 31-ին «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կողմից Ազատության հրապարակում կազմակերպված ամանորյա միջոցառման ընթացքում: Հունվարի 3-ին դատարանը բավարարեվ երկու ամիս նախնական կալանքը որպես Սաֆարյանի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ոստիկանության քննիչի միջնորդությունը։ Հատուկ Քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ակտիվիստների ու ոստիկանների միջև կոնֆլիկտի առնչությամբ, որոնք կասկածվում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:



