


Արմինֆո. Հունիսի 17-ին հրապարակված Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար։
Այդ մասին հայտարարել է թուրքագետ, պրոֆեսոր, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Մի քանի ժամ առաջ հրապարակվեց Իրանի և ԱՄՆ Հռչակագրի տեքստը։ Առաջին տպավորությունը․ մարտավարական առումով այն ձեռնտու է երկու կողմին, բայց քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար։ Եվ կարևորը․ միջուկային հարցը փաստորեն չի լուծվում, այլ տեղափոխվում է հետագա բանակցությունների դաշտ», - գրել է Սաֆրաստյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանն ու ԱՄՆ-ը հունիսի 17-ին խաղաղության նախնական համաձայնագիր են ստորագրել: Փոխըմբռնման հուշագիրը 60 օր ժամկետով ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում: Հուշագիրը բաղկացած է 14 կետից, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցում, ներառյալ Լիբանանը, 30 օրվա ընթացքում իրանական նավահանգիստների ամերիկյան ծովային շրջափակման դադարեցում, այնուհետև իրանական սահմաններից ամերիկյան բոլոր ուժերի հետ քաշելում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում; Հորմուզի նեղուցի բացում, 300 մլրդ դոլար Իրանի վերականգնման և զարգացման համար, Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների չեղարկում։



