


Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներն այսօր առավոտից "ռեյդեր" են կազմակերպել հայ խոշոր գործարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ուղղությամբ: Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, հարկայիններն այցելել են առնվազն 10 օբյեկտ, խուզարկություններ են կատարել "Օնիրա Ակումբ" ընկերությունում, որի կազմում են "Փարավոն" համալիրը, "Մուլտի Գրանդ" հյուրանոցը եւ այլն: Խուզարկություններ են կատարվել նաև Ծաղկաձորում Ծառուկյանին պատկանող հյուրանոցներում, ինչպես նաև "Արարատցեմենտ" ընկերությունում և այլ ձեռնարկություններում: Առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչներ, լիովին կաթվածահար է եղել կոլեկտիվների աշխատանքը։
Նշենք, որ ՊԵԿ-ը, փաստորեն, արձագանքել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ՝ "ընդդիմությանը ոչնչացնելու" կոչերին, որը, նրա վարկածով, ձայներ է հավաքել բացառապես ընտրակաշառքների հաշվին: ԿԸՀ-ը նախօրեին որոշում էր կայացրել անվավեր ճանաչել երկու խոշոր տեղամասերի քվեարկությունը և հրաժարվել է, չնայած դատարանի որոշմանը, կրկնակի քվեարկություն կազմակերպել, որի արդյունքում "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը կմտներ խորհրդարան:



