


Արմինֆո.Կիպրոսի համալսարանները մի շարք կրթաթոշակներ են առաջարկում Հայաստանի քաղաքացիներին 2027-2028 ուսումնական տարվա համար՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով սովորելու, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնասիրության համար: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ կրթաթոշակները տրամադրվում են տարբեր ակադեմիական ուղղությունների համար, ներառյալ հունական, հելլենիստական և բյուզանդական հետազոտությունները, բիզնես վարչարարությունը, մարքեթինգը, ֆինանսները, ինֆորմատիկան, ճարտարագիտությունը, բնական գիտությունները, արվեստը, դիզայնը և այլ ոլորտներ: Կախված համալսարանից և ծրագրից՝ կրթաթոշակները կարող են ներառել ուսման վարձի լրիվ կամ մասնակի ծածկույթ:



