


Արմինֆո. Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախորդ օրը երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին:
Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը, հունիսի 11-ին, ժամը 19:26-ին Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ կայծակի հարվածի հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի հատվածում, կամուրջ է փլուզվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ վնասվել է 3 ավտոմեքենա։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանությունը: Երթևեկությունը կազմակերպվել է հակառակ ուղղությամբ՝ մեկ գոտով:



