


Արմինֆո. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին հաջողություն է մաղթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը:
Ինչպես նշել է Պապուաշվիլին, Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը հենց խաղաղությունն էր, ինչը նշանակում է խաղաղություն և կայունություն ողջ տարածաշրջանի համար:
"Վարչապետը դեռ երեկ է շնորհավորել նրան ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։ Մեզ համար կարևոր է այն նոր դինամիկան, որն առկա է տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն են, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող երկխոսությունը։ Մեզ համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, որը միայն Վրաստանը չի կարող ապահովել։ Կարևոր է, որ դրան ձգտեն տարածաշրջանի բոլոր երկրները։ Հենց դա է եղել Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ Հայաստանի համար խաղաղության և կայունության ապահովում, ինչը, ի վերջո, նշանակում է խաղաղություն և կայունություն ողջ տարածաշրջանի համար: Իր հերթին՝ դա կնպաստի տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի պետության և ժողովրդի բարեկեցությանը", - հայտարարել է Պապուաշվիլին՝ լրագրողների հետ զրույցում ։



