
Արմինֆո. Կարծում եմ, որ ընդդիմությանը հաջողվեց հայ ընտրողներին հասցնել, որ սրանք Հայաստանի համար ճակատագրական խորհրդարանական ընտրություններ են։ Այդ մասին ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից վարչապետի թեկնածու առաջադրված Լևոն Զուրբայանը:
Նա ինքը, ինչպես նշել է Զուրաբյանը, քվեարկել է այն բանի օգտին, որ իրենք կարողանան խելահեղ Հայաստանը փոխարինել խելամմիտով, և որպեսզի գերտերությունները երկիրը ավերակների չվերածեն։ "Ես քվեարկել եմ այն բանի օգտին, որ Հայաստանը վերածվի տարանցիկ հանգույցի, որը կկապի ոչ միայն արևմուտքը արևելքի հետ, այլեւ՝ հյուսիսը հարավի հետ։ Ես քվեարկել եմ հպգուտ այն Հայաստանի, որը կարող է վերածվել տեխնոլոգիական դրախտի՝ կանգնելով տնտեսապես զարգացած երկրների հետ նույն շարքում: Երկրի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի սահմանադրությունը, օրենքները, որտեղ չեն հետապնդվի ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ և հոգևորականները, երկրի համար, որի ղեկավարը օրենքները հարգող մարդ է ։ Որտեղ ոչ ոք չի փորձում մեզ զրկել մեր ինքնությունից, եւ որտեղ մենք ապրում ենք ինքնիշխան խաղաղության պայմաններում", - հայտարարել է քաղաքական գործիչը։
Մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների օրն ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները՝ Զուրաբյանը համոզմունք է հայտնել, որ դա գործող իշխանության խուճապի ցուցանիշն է։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նաև Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղի ունեցած բանավեճերի արդյունքներով ։ "Ըստ էության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բացել բռնապետության դռները ։ Նա արդեն մեծ ճանապարհ է անցել այդ ուղղությամբ և այժմ էլ ավելի հեռուն է գնում ։ Այս ճնշումները ընդդիմության նկատմամբ, ձերբակալությունները խոսում են այն մասին, որ մենք կանգնած ենք շատ լուրջ վտանգի առաջ ։ Եվ քաղաքացիների որոշումն այդ իմաստով պետք է անվիճելի լինի ։ Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանում դիկտատուրա արմատավորվի", - ընդգծեց ՀԱԿ վարչապետի թեկնածուն։
Նրա խոսքով՝ ՀԱԿ նախընտրական շտաբը համապատասխան գործողություններ է ձեռնարկել արդյունավետ մոնիտորինգ իրականացնելու համար: Բացի այդ, նա հիշեցրել է, որ հենց իրենց նախաձեռնությամբ է որոշում կայացվել, որ ընտրողների ստորագրած բոլոր փաստաթղթերը հետո հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: "Դա նշանակում է, որ ընտրություններից հետո դուք հնարավորություն կունենաք ստուգել, թե ովքեր են մասնակցել դրանց ։ Իրավիճակը բարդանում է միայն նրանով, որ Փաշինյանին թվում է, թե թքած ունի այդ բոլոր նորմերի վրա, և նրանք պատրաստ են աչք փակել բոլոր խախտումների վրա", - եզրափակեց Զուրաբյանը ։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները ։ Հանրապետության ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 08: 00-ին բացվել է 2500 ընտրական տեղամաս:, որոնց մեծ մասը հագեցած է հսկողության տեսախցիկներով։ Սակայն առավոտից դիտորդներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները ահազանգում են քվեարկության կազմակերպման ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին ։ Ավելի վաղ "Հայաստան" դաշինքից և "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից հաղորդել էին քաղաքական ուժերի նախընտրական շտաբներիի անդամների վրա հարձակումների և ձերբակալությունների մասին: Ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացի սկզբում 2005 տեղամասերից 48-ում բացակայել են հանձնաժողովի 50 անդամներ։
Հավելենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն, երկրի շուրջ 2,5 մլն քաղաքացի ընտրելու իրավունք ունի: Ընտրություններին մասնակցությունը ժամը 11-ի դրությամբ կազմել է 14.48 տոկոս։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն։ Առավել ժողովրդականություն են վալեյում ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը, գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը: