


Արմինֆո.Հայաստանում ընթանում են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետության ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են 2500 ընտրական տեղամասեր։ Դրանց մեծ մասը կահավորված է տեսախցիկներով։
ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության տվյալներով՝ ընտրական իրավունք ունի երկրի 2,5 միլիոնից փոքր-ինչ պակաս քաղաքացի։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն։ Ֆավորիտների թվում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում են քվեարկության կազմակերպման ընթացքում բազմաթիվ խախտումների մասին։



