


Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ստեղծված պայմանները չեն կարող տարածվել Եվրամիության անդամների վրա։ Այդ մասին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
"Բայց շատ դժվար է լինել Եվրամիության անդամ և միաժամանակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Քանի որ օրենքները, մաքսային արգելքները, ներմուծում – արտահանումը՝ բոլորը ստեղծված են (պայմաններ) Եվրասիական տնտեսական միության երկրների համար", - ասել է նա՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ավարտին, ընդգծելով, որ անհնար է "միաժամանակ պայմաններ ստեղծել, որպեսզի պետությունը գտնվի Եվրոպական միությունում" և ԵԱՏՄ - ում: "Եվ այսպես, բնականաբար, ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է եւ Հայաստանի ղեկավարությանը", - ըստ ՏԱՍՍ-ի՝ հավելել Է Մասադիկովը:
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



