


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ հայցն է պատրաստում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ։
Ինչպես վարչապետը պատմել է լրագրողներին մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, պատճառ է հանդիսացել «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում արված հայտարարությունը, որում կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, թե Փաշինյանն իբր հաստատել է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերաբնակեցման կամ վերադարձի մասին տեղեկությունները։
«Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը պետք է երրորդ անգամ ներողություն խնդրի։ Եվ եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցերի կապակցությամբ, նշանակում է՝ նրա վիճակի մասին լուրերը խիստ չափազանցված են»,- նշել է կառավարության ղեկավարը։



