


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ԱՄՆ վարչակազմի կողմից հնչած աջակցության խոսքերին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ լիովին և անվերապահորեն աջակցում է Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։
Փաշինյանն իր հերթին X սոցիալական ցանցում գրել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ Դոնալդ Թրամփ, բարձր գնահատականի և բարի խոսքերի համար»։



