


Արմինֆո. Մայիսի 30-ից մինչեւ հունիսի 1-ը Երևանի Անգլիական այգում տեղի կունենա Մանկական գրքի փառատոն՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Երեք օրվա ընթացքում երեխաներին սպասվում են արկածներով, խաղերով եւ նոր բացահայտոմներով լի զվարճանքներ։
Փառատոնի շրջանակներում այցելուներին սպասում են մանկական գրքերի շնորհանդեսներ, հրավիրված են հատուկ հյուրեր արտերկրից, կաշխատեն պաղպաղակի և սննդի կրպակներ, անվճար զիփլայն, ջրային արվեստ, ինտերակտիվ խաղեր և վարպետության դասեր երեխաների համար, հեքիաթային ժամեր: Տեղի կունենան թատերական ներկայացումներ, միջոցառումներ հայտնի և սիրված դերասանների, երաժիշտների մասնակցությամբ:



