


Արմինֆո. Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդու դի Ասիս Մորեյրան, ով ամբողջ աշխարհում հայտնի է որպես Ռոնալդինյո, ժամանել է Երևան՝ այստեղ ընթացող MAC Affiliate Conference Yerevan 2026 (iGaming և գործընկերային մարքեթինգի ոլորտում) համաժողովի շրջանակներում:
Միջոցառման ծրագրում բանախոսների թվում Ռոնալդինյոն հանդես չի գալիս։ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ֆուտբոլիստը կարող է ցուցահանդեսում ներկայացնել Winline ընկերությունը, որի դեսպանն է դարձել անցյալ տարի: Խորհրդաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 25-27-ը Meridian Expo ցուցահանդեսային կենտրոնում:
MAC-ը տարին մեկ անգամ Հայաստանի մայրաքաղաքում հավաքում է վեբմաստերների, մեդիաբայերների թիմեր, CPA-ցանցերի սեփականատերերի եւ աշխատակիցների, գովազդատուների, կրիպտո- եւ P2P ձեռներեցների, ֆինտեխ-մասնագետների, հակադետեկտ - բրաուզերներ, հավելվածների վարձակալության ծառայություններ եւ արբիտրաժի այլ լուծումներ մշակողների:
Նշենք, որ Ռոնալդինյոն բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ է, համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենավառ խաղացողներից մեկը: Իր դիտարժան ու գեղեցիկ խաղի պատճառով ֆուտբոլում ստացել է "հրաշագործ" մականունը։ Ֆուտբոլիստը ծնվել է 1980 թվականի մարտի 21-ին Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում։ Առավել մեծ ճանաչում է ստացել "Բարսելոնայում" հանդես գալու շնորհիվ։
Ռոնալդինյոն հայտնի է դարձել անհավանական դրիբլինգով, տպավորիչ հնարքներով, ճշգրիտ փոխանցումներով և գեղեցիկ գոլեր խփելու ունակությամբ: 2005 թվականին նա ստացել է «Ոսկե գնդակ»՝ որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է 2002 թվականի աշխարհի չեմպիոն: Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև "Պարի Սեն Ժերմենում", "Միլանում" և մի շարք բրազիլական ակումբներում: Նույնիսկ կարիերան ավարտելուց հետո Ռոնալդինյոն շարունակում է մնալ համաշխարհային ֆուտբոլի ամենաճանաչելի և սիրված դեմքերից մեկը՝ շնորհիվ իր տաղանդի, խարիզմայի և անփոփոխ ժպիտի:



