


Արմինֆո.Արևմուտքն ու Ռուսաստանը բացահայտ միջամտում են հայաստանյան ընտրություններին ՝ Հայաստանը վերածելով ազդեցության համար մարտադաշտի։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է այդ պատերազմի մեջ, որպեսզի պահպանի իր իշխանությունը։ Արևմտամետներն և ռուսամետները կիսում են երկիրը:
"Հայ ժողովուրդը պետք է սեփական ճակատագիրն իր ձեռքը վերցնի և քվեարկի Հայաստանի միակ անկախ ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի օգտին։ Մենք չեզոք կմնանք Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունում, թույլ չենք տա պառակտում երկրում և կզարգացնենք համագործակցությունը ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ ։ Մենք դա արել ենք նախկինում, կանենք նաեւ այսօր", - նշել է քաղաքական գործիչը։



