


Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությանը, որն ամեն տարի կազմակերպվում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության կողմից:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, իր ողջույնի խոսքում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը շնորհավորել է օլիմպիադայի հաղթողներին և մասնակիցներին ՝ ընդգծելով ռուսաց լեզվի բարձր պահանջարկը ԱՊՀ տարածքում և աշխարհում։ «Հայ երիտասարդների համար ռուսաց լեզվի իմացությունը մրցակցային ծանրակշիռ առավելություն է։ Հայաստանում գնահատում և սիրում են ռուսաց լեզուն, այն ակտիվորեն օգտագործում են որպես ազգամիջյան և միջազգային հաղորդակցման գործիք"։
Այս տարի ռուս ականավոր բանաստեղծ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի խմբագրությամբ "Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը" անթոլոգիայի հրատարակման 110-ամյակին նվիրված օլիմպիադային մասնակցել են երկրի 12 բուհերի ավելի քան 70 ուսանողներ:



