


Արմինֆո. Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբարի մեջ ՝ Ռուսաստանին "հնարավորինս ցավեցնելու" նպատակով։ Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության հարցերի խորհրդի վեհաժողովում:
"Արևմուտքը փորձում է տանել մեր դաշնակիցներին, նախ և առաջ, սկսած մեր հարևաններից, ինչպես դա արել է Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ", - ասել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս ամենն արվում է միայն մեկ նպատակով։ "Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառել, եթե ցանկանում եք, ավելի դժվար դարձնել Ռուսաստանի ՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանման և ամրապնդման խնդիրը",-ընդգծել Է Լավրովը:



