Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026 14:43
Ալինե Գրիգորյան

Հայաստանի օմբուդսմեն․ Անհրաժեշտ  է քաղաքական գործիչներից պահանջել հրապարակային շփման այլ մոդել

Հայաստանի օմբուդսմեն․ Անհրաժեշտ  է քաղաքական գործիչներից պահանջել հրապարակային շփման այլ մոդել

Արմինֆո. Անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական գործիչներից պահանջել հրապարակային շփման այլ մոդել, ձևավորել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ քաղաքական ուժերի համար անթույլատրելի լինի թշնամանքի և ատելության խոսքի օգտագործումը և ատելության խոսքի տարածումը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ "Ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ" թեմայով վարժանքի ժամանակ:

 

Իրավապաշտպանը ցավով նշել է, որ այսօր ստիպված է անընդհատ հիշեցնել․ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական գործընթացներում է գտնվում երկիրը, մարդու իրավունքները պետք է մնան գերակա և առաջնային, նշելով, որ այս համատեքստում հատկապես արդիական են մնում ատելության խոսքի և խտրականության հարցերը: Այս առնչությամբ  նա ուշադրություն է հրավիրել, որ վերջին շրջանում ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, քաղաքական գործիչների կողմից ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են ՝ "քեզ տղամարդու պես պահիր"  կամ "դու կին ես, քո տեղը տանը ՝ երեխաների հետ է, ինչու պետք է մասնակցես քաղաքականությանը": Նրա խոսքով ՝ նման արտահայտությունները կարող են ինչ-որ մեկին աննշան թվալ, սակայն դրանք արմատացած գենդերային կարծրատիպերի վառ օրինակ են, որոնք շարունակում են ակտիվորեն դրսևորվել հայ հասարակության մեջ, այդ թվում ՝ ընտրական գործընթացների ընթացքում:

 

"Այս խնդիրը կապված է սոցիալական դերերի և գենդերային տարբերությունների կարծրատիպային ընկալման հետ։ Ինչ վերաբերում է կանանց, դա դրսևորվում է ոչ միայն նրանց մասնագիտական գործունեության գնահատման, այլև արտաքին տեսքի քննարկման մեջ: Նման ընկալումը պետք է փոխել, իսկ հարցերն  ակտիվորեն բարձրացնել հանրային տիրույթում", - ընդգծել է օմբուդսմենը։

 

Որպես օրինակ՝ Մանասյանը նշել է, որ գենդերային կարծրատիպերը հատկապես վառ են դրսևորվել Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ, որտեղ նման դեպքերը,   նրա գնահատմամբ, կրել են համակարգված բնույթ: Մանասյանը սա որակել է խիստ վտանգավոր միտում, ընդգծելով, որ հասարակությանը պետք է հստակ հասկացնել, որ նման հռետորաբանությունն անընդունելի է:

 

Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ միշտ չէ, որ նման հռետորաբանությունը պետք է պարտադիր դառնա քրեական պատասխանատվության ենթակա: "Կարևոր է տարբերակել դեպքեր, երբ հռետորաբանությունը, իրոք, ներկայացնում է հասարակական վտանգ: Քանի որ նման դեպքերում բախվում ենք քրեաիրավական մեխանիզմների կիրառման տրամաբանության չափազանց թույլ ընկալման։ Շատերին թվում է, որ եթե ինչ-որ բան վերաբերում է անձամբ իրենց, ապա դա անպայման պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Սակայն քրեաիրավական միջոցները պետք է կիրառվեն միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է հանրային վտանգ ներկայացնող արտահայտություններին", - պարզաբանել է Մանասյանը։

 

Բացի այդ, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքական ուժերը պետք է այս կամ այն հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքը դրսևորեն, առաջին հերթին, սեփական վարքագծով: Սակայն այսօր, նրա խոսքով, լուրջ խնդիր կա. հաճախ հենց քաղաքական ուժերի առաջնորդներն են դառնում ատելության խոսքի, այդ թվում ՝ սեռով պայմանավորված խտրական արտահայտությունների տարածողներ:

 

"Չեմ ուզում հիմա բերել կոնկրետ օրինակներ, քանի որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում, սակայն ընտրություններից հետո այդ հարցը կքննարկվի ավելի լայնորեն, եւ արդեն կոնկրետ քաղաքական ուժերի օրինակով: Սակայն, սա չափազանց վտանգավոր միտում է, ինչի առնչությամբ քաղաքական գործիչներից անհրաժեշտ է պահանջել հրապարակային շփումների այլ մոդել", - ասել է Մանասյանը: Ինչպես պարզաբանել է իրավապաշտպանը, անհրաժեշտ է ձևավորել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ քաղաքական ուժերին անթույլատրելի լինի թշնամանքի և ատելության խոսքի կիրառումը: "Այսօր ես Հայաստանում հասարակական գործիչների շրջանում կոնսենսուս կամ մարդու իրավունքների արժեքների միասնական ընկալում չեմ տեսնում։ Եվ դա համարում եմ ամենավտանգավորը երկրի իրավական անվտանգության տեսանկյունից։ Անհրաժեշտ է համատեղ ջանքերով հասնել որոշակի թեմաների շուրջ հստակ "կարմիր գծերի" ձևավորման, որպեսզի ցանկացած գործընթաց նախ և առաջ դիտարկվի մարդու իրավունքների պրիզմայով", - եզրափակել է Մանասյանը:

 

Հատկանշական է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ամեն կերպ խուսափել է մատնանշել, որ հենց Հայաստանի գործող իշխանություններն են օգտագործում թշնամանքի, ատելության խոսք, երկպառակություն սերմանում և անգամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում կանանց նկատմամբ: Հայաստանի քաղաքացիների հիշողության մեջ դեռ թարմ են այն կադրերը, երբ մայիսի 18-ին ՀՀ վարչապետը նախընտրական քարոզչության ժամանակ քաշում էր կնոջ ձեռքը, որը համարձակվել էր դժգոհել նրա քաղաքականությունից, բղավում էր նրա վրա և սպառնում։ Սակայն Հայաստանի օմբուդսմենը միայն վերացական հայտարարություններ է արել այդ կապակցությամբ, ընդ որում՝ ժամեր անց և միայն հանրության ճնշման ներքո։

 

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 19 քաղաքական ուժ ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնինՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարանԵրևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռըՎճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համարԸնդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել ԴիլիջանումՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Դիլիջանում
Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծըԲագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերըԿրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառովԷդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
Հայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալՀայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն "ալիևյան" է, շարունակությունը ՝ "փաշինյանական"
Արցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակներըԱրցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները
Հայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւումՀայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւում
Հայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզՀայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհովՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով
Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ ՓաշինյանԺամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ Փաշինյան
Փաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններինՓաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններին
Վարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներիցՎարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներից
Հայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողըՀայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողը
Արտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցըԱրտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցը
Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրըՀայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրը
Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBank
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով