
Արմինֆո.Այսօր Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ մտերիմ են, դաշնակցային, բայց, միևնույն ժամանակ՝ բարդ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հնդկաստան կատարած այցի եւ ԲՐԻՔՍ ԱԳՆԽ արդյունքներին։
"Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, այդ հարաբերությունները մտարիմ են, դաշնակցային, բայց, միևնույն ժամանակ՝ բարդ։ Եվ, հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) որոշ այլ անդամներից հետո կրկին իր տակ առնել, խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ", - ասել է ՌԴ նախարարը։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Կրեմլում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այդ մասին անկեղծորեն ասել է: Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահն ասել է, որ Մոսկվան կհարգի հայ բարեկամների ցանկացած ընտրություն, բայց նաև պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե Հայաստանը, ինչպես բազմիցս հայտարարվում է ամենաբարձր մակարդակով, բռնի Եվրամիությանը միանալու ճանապարհը: "Այնտեղ, պարզապես, միմյանց բացառող պարտավորություններ կան, ներառյալ առեւտրային ռեժիմները եւ շատ այլ բաներ", - շարունակել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Նա հավելել է, որ այդ մասին մանրամասն խոսել է նաև ԵԱՏՄ-ն համակարգող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
"Մենք այստեղ բացարձակապես մաքուր ենք եւ ազնիվ մեր հայ բարեկամների հանդեպ: Դա մեր դաշնակցային պարտականությունն է՝ բացատրել, թե ինչպես կառուցել տնտեսական ինտեգրացիոն գործընթացները արդի աշխարհում, եւ ինչով է տարբերվում ԵԱՏՄ-ն ԵՄ-ից։ Դե, նաեւ դատելով այն բանից, թե ինչպես են ընթանում ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները Բրյուսելի եւ մեր սերբ բարեկամների միջեւ, պայմաններից մեկը, որն առաջադրում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մերձենալ եւ լիարժեքորեն անդամակցել Եվրամիությանը, ԵՄ արտաքին քաղաքական գործունեությանը լիովին միանալն է։ Իսկ այդ արտաքին քաղաքական գործունեության էությունն այս փուլում բացահայտ, մոլի, ագրեսիվ ռուսատյացությունն է։ Ես կարծում եմ, որ հայ գործընկերները նույնպես տեղյակ են այդ մասին եւ հաշվի կառնեն դա", - շարունակել է դիվանագետը։
Այնուհետև նա հաղորդել է, որ շատ լավ անձնական շփումներ է ունեցել իր հայ գործընկերոջ ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հիմնականում, հեռախոսով։
Նա հավելել է, որ վերջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ գծով հանդիպում, որին մասնակցել է Հայաստանի փոխարտգործնախարարը, ով ակտիվորեն մասնակցել է ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստման շուրջ քննարկմանը:
"Այժմ ես կարծում եմ, որ օպտիմալ հնարավորություն կլինի քննարկել ծագող հարցերը, կապված այն բանի հետ, որ ԵՄ - ն պնդում է Հայաստանին իր ուղեծիր ներքաշելու հարցում, այդ թվում ՝ այն շահերի հնարավոր վտանգամամբ, որոնք Հայաստանն ունի ԵԱՏՄ գծով, անկեղծորեն բացահայտ կհայտնվի մայիսի վերջին շաբաթվա վերջում, երբ բարձրագույն տնտեսական խորհուրդը նիստ կգումարի Ղազախստանում", - ասել Է Լավրովը:
Նա հավելել է, որ լսել է, թե ՀՀ վարչապետը հայտարարել է, որ չի կարող մասնակցել գագաթնաժողովին, քանի որ զբաղված է նախընտրական քարոզչությամբ: "Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ լավ հնարավորություն է քննարկելու այն բաները, որոնք կախված են օդում", - եզրափակել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ