
Արմինֆո. Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի դրանց արդյունքները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
"Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և Ռուսաստանի հետ հանրապետության լիակատար խզման միտումը կշարունակվի նրա վերընտրվելու դեպքում", - կարծում է Կոնստանտին Զատուլինը: HCH-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ այդ դեպքում Ռուսաստանը, պարզապես, պաշտոնապես չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները։
Զատուլինը վստահ է, որ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները և հետևողական է իր քաղաքականությունում, ուստի, իմաստ չունի ակնկալել, որ նա ընտրություն կկատարի հօգուտ Ռուսաստանի:
"Նա Ռուսաստանի անվերապահ թշնամին է, որը մինչև հիմա, հայտնվելով իշխանության ղեկին, ստիպված է եղել քողարկել իր մտադրությունները, նպատակները։ Մենք՝ ինքներս, թույլ ենք տվել մեզ հուսադրել, որ նա գնալու տեղ չունի: Իսկ նա օգտագործեց մեզ: Չէ որ՝ նա վարչապետ դառնալուց առաջ բոլորովին չէր թաքցնում իր տեսակետները։ Նա գրում էր, որ պետք է ազատվել ողջ անցյալից, Ռուսաստանից, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է դուրս գալ Եվրասիական միությունից, պետք է հանել Գյումրիի մերռազմակայանը։ Դա ուղղակի մտքի մթագնում է, որ մենք մտածում էինք, թե նա, իշխանության գալով, հանկարծ կվերցնի ու ամբողջովին կանցնի մեր կողմը կամ կմոռանա իր համոզմունքների մասին։ Նա այդ իմաստով բավականին հետևողական մարդ է։ Նա խորամանկ է, իհարկե: Ուստի նա՝ պարտադիր չէ, որ այդ ամենը բարձրաձայն ասի, հատկապես, երբ Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Բայց հիմա նա նետեց այդ դիմակները: Դրանք նետվեցին 22 թվին, քանի որ մենք առճակատման մեջ մտանք այն Արևմուտքի հետ, ուր նա ձգտում է։ Եվ նա սկսեց իրագործել այդ գիծը՝ ավելի ու ավելի հանդգնաբար, ծավալուն, մասշտաբային", - վստահ է HCH-ի զրուցակիցը:
Ռուս խորհրդարանականն ընդգծել է, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում իրավիճակը միայն կվատթարանա։ "Անշուշտ, Փաշինյանի վերընտրվելու դեպքում միտումը հենց այն է լինելու, որպեսզի իրականացնենք Հայաստանի ՝ որպես պետության, վերջնական խզումը ՝ դաշինքների շրջանակներում իր պարտավորություններով։ Կլինի նրա հեռացում դեպի ուղիղ հակառուսական դիրքեր, հետագա բռնաճնշումներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այդ տեսակետին չեն հետևում, իսկ դա Հայաստանի բնակչության, առնվազն, կեսն է՝ հաստատ ։ Համապատասխանաբար՝ հայ համայնքի համար խնդիրների ստեղծում Ռուսաստանում և ողջ աշխարհում։ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանն ամեն կերպ կրկին ապահովի իր հաղթանակը։ Արդեն բավականաչափ արվել է Փաշինյանի կողմից ՝ կասկածելու համար, որ այդ ընտրությունները լինելու են ազնիվ, արդար, օբյեկտիվ և օրինական", - հայտարարել է Զատուլինը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Փաշինյանի թիմն իր գործողություններով բախում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին, ինչի պատճառով հարաբերությունները կտուժեն ոչ միայն ոչ քաղաքական մակարդակով:
Ավելի վաղ Փաշինյանը Երևանում ընդունել էր Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական առաջնորդներին: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են նստել երկու աթոռի վրա, ինչը, սակայն, բացասաբար է անդրադառնում ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների վրա: