Arminfo.info


 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026 10:02
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը և Ֆրանսիան կստորագրեն երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Հայաստանը և Ֆրանսիան կստորագրեն երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Արմինֆո.  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի շրջանակներում կստորագրվի երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Այդ մասին ֆրանսիական պետության ղեկավարի պատվին կազմակերպված ընթրիքին իր բաժակաճառում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, իր բաժակաճառում Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր մեզ համար շատ կարևոր և մեծ իրադարձություն է տեղի ունենում։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր երկրի ավանդական և հավատարիմ բարեկամ երկրի նախագահը, այդ թվում՝ անձնական բարեկամ և ընկեր է ինձ համար, և այսօրվա իրադարձությունը կրկնակի նշանակություն ունի։ Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, թե նախագահ Մակրոնն ինչպիսի մեծ ներդրում ունի Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի համար, որը մենք կարձանագրենք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։

 

Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք և որն այսօր ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցությունը և որն ակնհայտ ճիշտ և զարգացման ճանապարհ է Հայաստանի Հանրապետության համար, երբ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո հաղթահարել է գոյատևման օրակարգը և մուտք է գործել զարգացման օրակարգի տրամաբանություն։ Մենք այսօր Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր տրամաբանությամբ, նոր գաղափարախոսությամբ, նոր ճարտարապետությամբ, նոր երկիր ենք կառուցում՝ հիմնվելով մեր լավագույն ավանդույթների և արժեքների վրա, ինչը, ի դեպ, կարծում եմ, այսօր ակնհայտ և տեսանելի դարձավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, որտեղ մեր պատմությունը, մեր արժեքային համակարգն ընդգծված էր և գտնվում էր ամեն ինչի առանցքում։

 

Բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս առերեսվենք մի իրավիճակի հետ, որ այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է։ Այսօրվա մեր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը, ըստ էության, ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով, ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ասել, որ ամբողջությամբ իրապես և խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին, որովհետև այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե որևէ մեկն ինձ պատմեր այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ մինչև հիմա, երբ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։ Այսօր դահլիճում կան մարդիկ, ովքեր նույնպես ներկա են եղել, և նրանք կվկայեն այդ ամենի մասին։ Սա մի սյուն էր, որի վրա կառուցված է մեր այսօրվա իրականությունը, այսօրվա խաղաղությունը և այսօրվա հեռանկարը, որն ամեն օրվա հետ ավելի ու ավելի ենք սիրում։

Ակնհայտ է, որ նախագահ Մակրոնի դեմքով մենք գործ ունենք Ֆրանսիայի Հանրապետության պետական գործչի հետ, բայց այդ հանդիպումը և այդ օրվա իրադարձություններն ինձ համար միանշանակ և աներկբա են դարձնում, որ Էմանուել Մակրոնը նաև Հայաստանի Հանրապետության պետական գործիչ է։ Այն շքանշանը, որը շնորհվեց նախագահ Մակրոնին այսօր, ու եթե այդ որոշման մեջ կա քաղաքավարություն, դա ընդամենն այդ որոշման էության մի փոքր տոկոսն է արտահայտում։ Իրականում Հայաստանի Հանրապետությունն այդ բարձրագույն պարգևով իր գնահատանքն է արտահայտում այն շրջադարձային ծառայության համար, որ նախագահ Մակրոնը մատուցել է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։

 

Դրանից առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի ոչ մի հույս և հենարան, և չկա մի ուժ և անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը, և նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք, և այսօր մեր բազմաթիվ հաջողություններ՝ սկսած բանակաշինությունից, շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, որոնց մի մասը, ի դեպ, նաև կարձանագրվեն նախագահ Մակրոնի պետական այցի արդյունքներով, նրա անձնական ներդրման արտահայտությունն են, հենց հատկապես՝ նրա անձնական ներդրման արտահայտությունը։ Ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող որևէ մտահոգություն, հարց կիսած լինեմ նախագահ Մակրոնի հետ և հնարավորինս ամենաարագ և առարկայական և կոնկրետ ձևով ստացած չլինեմ նրա արձագանքը, նրա պատասխանը, որն արտահայտվել է կոնկրետ, շոշափելի, ստուգելի, տեսանելի որոշումներով և քայլերով»։

 

Նաեւ հաղորդվում է, որ  պետական ընթրիքից առաջ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
ՀԱԿ. իշխանությունների անխոհեմ պահվածքը ոչ թե ուժի, այլ վախի նշան էՀԱԿ. իշխանությունների անխոհեմ պահվածքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է
Ընտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտիԸնտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտի
Ընդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտինԸնդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին
Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է  Սյունիքում և ՏավուշումԺամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում և Տավուշում
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
ՆԳՆ. ընտրատեղամասերում տեղադրված ռումբերի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանըՆԳՆ. ընտրատեղամասերում տեղադրված ռումբերի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը
Քաղաքական գործիչ․ Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենաՔաղաքական գործիչ․ Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենա
Մարությանը հայտարարել է բոլոր ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Բացի Մարությանը հայտարարել է բոլոր ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Բացի "Քաղաքացիական պայմանագրից" եւ "Հայաստան" դաշինքից
Դատախազ․ 282 հաղորդում է ստացվել ընտրական գործընթացներին խոչընդոտող հնարավոր խախտումների վերաբերյալԴատախազ․ 282 հաղորդում է ստացվել ընտրական գործընթացներին խոչընդոտող հնարավոր խախտումների վերաբերյալ
ՀԷՑ-ը հաղորդում է «վթարային անջատումների» մասին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերումՀԷՑ-ը հաղորդում է «վթարային անջատումների» մասին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում
Քաղաքագետ. ընտրողների բավականին բարձր մասնակցությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանըՔաղաքագետ. ընտրողների բավականին բարձր մասնակցությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը
ՔՊ․ ընդդիմության և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ փորձում են աժիոտաժ ստեղծել ընտրական գործընթացի շուրջՔՊ․ ընդդիմության և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ փորձում են աժիոտաժ ստեղծել ընտրական գործընթացի շուրջ
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ
Հայաստանի ՆԳՆ-ը և ՄԻՊ գրասենյակը հաղորդել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացված զանգերի եւ խախտումների մասինՀայաստանի ՆԳՆ-ը և ՄԻՊ գրասենյակը հաղորդել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացված զանգերի եւ խախտումների մասին
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ ՕվերչուկՌուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
ՀՀ արդարադատության նախարարություն․ Տնային կալանքի տակ գտնվող ավելի քան 200 մարդ քվեարկել է խորհրդարանական ընտրություններումՀՀ արդարադատության նախարարություն․ Տնային կալանքի տակ գտնվող ավելի քան 200 մարդ քվեարկել է խորհրդարանական ընտրություններում
"Հայաստան" դաշինք․ Արձանագրվել են ընտրատեղամասեր քվեաթերթիկներ մտցնելու և դուրս բերելու դեպքեր
Հայաստանի ԿԸՀ․ Ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 33,84 %Հայաստանի ԿԸՀ․ Ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 33,84 %
"Բարգավաճ Հայաստանը"  պարզաբանում է պահանջում ընտրողների թվի վերաբերյալ
Սերժ Սարգսյան. ես քվեարկել եմ այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը կլինեն դատապարտելի, իսկ քաղաքական վարքագիծը ՝ ողջունելիՍերժ Սարգսյան. ես քվեարկել եմ այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը կլինեն դատապարտելի, իսկ քաղաքական վարքագիծը ՝ ողջունելի
Հայաստանի ՆԳՆ․ 53 տեղեկություն է ստացվել խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենթադրյալ խախտումների մասինՀայաստանի ՆԳՆ․ 53 տեղեկություն է ստացվել խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենթադրյալ խախտումների մասին
Ֆրանսիական հետախուզությունն օգնում է Հայաստանի իշխանություններին արգելափակել քննադատությունը համացանցում․ թերթՖրանսիական հետախուզությունն օգնում է Հայաստանի իշխանություններին արգելափակել քննադատությունը համացանցում․ թերթ
Զուրաբյան․ Ընդդիմությանը հաջողվել է հայ ընտրողներին հասցնել, որ սրանք Հայաստանի համար ճակատագրական ընտրություններ ենԶուրաբյան․ Ընդդիմությանը հաջողվել է հայ ընտրողներին հասցնել, որ սրանք Հայաստանի համար ճակատագրական ընտրություններ են
Խորհրդարանի խոսնակ. Խորհրդարանի խոսնակ. "Բացառում եմ հետընտրական գործընթացների զարգացումը, քանի որ 2018 թվականից ընտրություններն ընթանում են արդար և ազատ"
Էդմոն Մարուքյան․ Որևէ քաղաքական ուժ ընտրություններում բացարձակ մեծամասնություն չի ստանաԷդմոն Մարուքյան․ Որևէ քաղաքական ուժ ընտրություններում բացարձակ մեծամասնություն չի ստանա
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն
Սամվել Կարապետյան․ Սամվել Կարապետյան․ "Ուժեղ Հայաստան" դաշինքին ընտրություններից հանելու որոշ ուժերի փորձերը այլանդակության հերթական դրսևորումն են
Ծառուկյան․ ձերբակալվել են Ծառուկյան․ ձերբակալվել են "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մոտ 50 ներկայացուցիչներ
Ռոբերտ Քոչարյան. սերմանելով վախի մթնոլորտ՝ իշխանությունները մտածում են, թե կստանան անհրաժեշտ քանակությամբ ձայներ․ չի ստացվելուՌոբերտ Քոչարյան. սերմանելով վախի մթնոլորտ՝ իշխանությունները մտածում են, թե կստանան անհրաժեշտ քանակությամբ ձայներ․ չի ստացվելու
Սաղաթելյան ․ տեղեկություններ են հասնում, որ Ոստիկանության աշխատակիցները փորձելու են քվեարկել միանգամից մի քանի ընտրատեղամասերումՍաղաթելյան ․ տեղեկություններ են հասնում, որ Ոստիկանության աշխատակիցները փորձելու են քվեարկել միանգամից մի քանի ընտրատեղամասերում
Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ընտրություններին. ընտրատեղամասերի աշխատանքի առաջին ժամերին մասնակցությունը գերազանցել է 187 հազարը մարդըՀայաստանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ընտրություններին. ընտրատեղամասերի աշխատանքի առաջին ժամերին մասնակցությունը գերազանցել է 187 հազարը մարդը
ԿԸՀ․ ԱԺ ընտրություններին մասնակցությունը ժամը 11-ի դրությամբ կազմել է 14,48 տոկոս  ԿԸՀ․ ԱԺ ընտրություններին մասնակցությունը ժամը 11-ի դրությամբ կազմել է 14,48 տոկոս  
Փաշինյան․ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ որոշակիություն լինիՓաշինյան․ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ որոշակիություն լինի
Տոնոյան. Տոնոյան. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախընտրական շտաբների վրա ուժայինների կողմից բազմաթիվ հարձակումներ են իրականացվում
Հայտարարություն․ իրավապահներն առավոտից բերման են ենթարկում Հայտարարություն․ իրավապահներն առավոտից բերման են ենթարկում "Հայաստան"դաշինքի նախընտրական շտաբի անդամներին
"Ուժեղ Հայաստան"․ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչներն ընտրատեղամասեր են մտնում քարոզչական նյութերով
Արքեպիսկոպ. Հայաստանում ցանկացած ընտրություն երկրի յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն էԱրքեպիսկոպ. Հայաստանում ցանկացած ընտրություն երկրի յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհուրդը պահանջել է անհապաղ վերականգնել «Արմատ Մեդիա» լրատվամիջոցի գործունեությունը«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհուրդը պահանջել է անհապաղ վերականգնել «Արմատ Մեդիա» լրատվամիջոցի գործունեությունը
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ առաքելությունը նշում է քվեարկության ընթացքում տիրող հանգիստ մթնոլորտը Երևանի ընտրական տեղամասերումՀայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ առաքելությունը նշում է քվեարկության ընթացքում տիրող հանգիստ մթնոլորտը Երևանի ընտրական տեղամասերում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն քվեարկել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններումԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն քվեարկել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում
Փաշինյան. պատրաստ եմ ենթարկվել ժողովրդի ցանկացած պահանջիՓաշինյան. պատրաստ եմ ենթարկվել ժողովրդի ցանկացած պահանջի
Ընտրությունների նախորդ գիշերը ձերբակալվել են ընտրական հանձնաժողովների երկու նախագահ և մեկ քարտուղար. ԿԸՀ նախագահԸնտրությունների նախորդ գիշերը ձերբակալվել են ընտրական հանձնաժողովների երկու նախագահ և մեկ քարտուղար. ԿԸՀ նախագահ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարը քվեարկել է խորհրդարանական ընտրություններում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարը քվեարկել է խորհրդարանական ընտրություններում
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները վաղ առավոտից իրականացնում են խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները վաղ առավոտից իրականացնում են խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգ
Հայաստանի 48 ընտրական տեղամասերում բացման պահին հանձնաժողովի անդամները բացակայել են. ԿԸՀ նախագահՀայաստանի 48 ընտրական տեղամասերում բացման պահին հանձնաժողովի անդամները բացակայել են. ԿԸՀ նախագահ
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարԱմերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Հայաստանում ընթանում են հերթական խորհրդարանական ընտրությունները:Հայաստանում ընթանում են հերթական խորհրդարանական ընտրությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հանրապետություն»-ի դիմումըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հանրապետություն»-ի դիմումը
Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր էՀայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է
Արցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համարԱրցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար
Երեւանում մեկնարկել է Երեւանում մեկնարկել է "Քաղաքացիական պայմանագրի" վերջին  նախընտրական հանրահավաքը
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել  ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենի նկատմամբՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել  ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենի նկատմամբ
"Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար․  "Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման"
"Ուժեղ Հայաստան"-ը ներկայացրել է Աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը
Ամենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումըԱմենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումը
Հայաստանի ՆԳՆ Հայաստանի ՆԳՆ "թեժ գծերը" շուրջօրյա կգործեն ընտրական գործընթացների շրջանում
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել "Ուժեղ Հայաստան" դաշինքի գրանցումը խորհրդարանական ընտրություններում
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Ռուսաստանում ակնկալում են Ռուսաստանում ակնկալում են "3+3" հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Երևանում
Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունըՌոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունը
Էդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվիԷդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվի
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
Զախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետԶախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ
ԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներ