


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 30-ին ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
"Մենք սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, եւ այո, այդ թվում ՝ Ուկրաինայի նախագահին", - նշել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում՝ մայիսի 4-ին:



