


Արմինֆո. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 30-ին խորհրդարանում հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները:



