


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 27-28-ը կայցելի Ֆրանսիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը։ Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հանդիպում։



