Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 15:49
Ալինե Գրիգորյան

Անհետ կորած զինծառայողների հարազատները ստիպված են եղել լսումներ անցկացնել փողոցում, քանի որ Հայաստանի իշխանությունները չափազանց փոքր դահլիճ էին հատկացրել խորհրդարանում

Անհետ կորած զինծառայողների հարազատները ստիպված են եղել լսումներ անցկացնել փողոցում, քանի որ Հայաստանի իշխանությունները չափազանց փոքր դահլիճ էին հատկացրել խորհրդարանում

Արմինֆո. Անհետ կորած զինծառայողների հարազատները ստիպված են եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող զեկույցը գաղտնազերծելու հարցով լսումներ անցկացնել Հայաստանի խորհրդարանի դիմացի փողոցում, քանի որ երկրի իշխանությունները հրաժարվել են նրանց մեծ դահլիճ տրամադրել:

 

Լրագրողների հետ զրույցում անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով համաձայնել էր անցկացնել այդ լսումները և աջակցել ծնողներին իրենց խնդիրները բարձրաձայնելու հարցում, հաղորդել է, որ ավելի վաղ ներկայացրել էր մասնակիցների ցուցակը, որում ընդգրկված էր 190 հոգի: "Սակայն լսումների անցկացման համար հատկացվել է 334 սենյակը, որը կարող է տեղավորել առավելագույնը 50-60 մարդ։ Ֆիզիկապես անհնար է, որ այնտեղ կարողանան տեղավորվել բոլոր ծնողները, ինչպես նաև լսումների մյուս մասնակիցները ։ Սա նաև արժանապատվության հարց է", - նշել է Թովմասյանը։

 

Բացի այդ, ինչպես տեղեկացրել է պատգամավորը, իշխանությունները հրաժարվում են բաց լսումներ անցկացնելուց, և "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորները հրաժարվել են մասնակցել իրենց նախաձեռնած լսումներին: Նրա խոսքով՝ հրավերներ են ուղարկվել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանին և ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանին:

 

"Նրանք բոլորն էլ հայտարարել են, որ մտադիր չեն մասնակցել լսումներին։ Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով այս պահին երկրում չէ: Սակայն նախարարությունում հրաժարվել են նրա փոխարեն իրենց ներկայացուցչին ուղարկել։ Հրաժարվել են մասնակցել նաև ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իսկ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդհանրապես չի արձագանքել հրավերին։ Բայց ամենազարմանալին այն փաստն է, որ ծնողների հետ հանդիպմանը չի եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ոչ մի ներկայացուցիչ", - ուշադրություն է հրավիրել անկուսակցական պատգամավորը։

 

Թովմասյանը վստահ է, որ փակ քննարկումներ անցկացնելու ցանկությունը բխում է այն ամենը թաքցնելու մտադրությունից, ինչ քննարկվելու է փակ դռների հետևում: Այդ առնչությամբ Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանում տապալված լսումները քաղաքական որոշման արդյունք են: Նրա խոսքով ՝ այսօր տեղի ունեցածի առաջին պատասխանատուն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, ինչպես նաև գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

 

«Նրանք, ըստ էության, խոչընդոտում են անհետ կորած զինծառայողների ծնողներին լսելի դարձնելուն, ինչպես նաև երկրում խոսքի ազատությանը: Ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ զոհվածների, անհետ կորածների կամ բռնի անհետացածների ծնողների հետ, քանի որ, իմ կարծիքով, նրանք, պարզապես, ասելիք չունեն: Հայաստանի իշխանությունները 6 տարի խաբել են ծնողներին ՝ հավաստիացնելով, որ խնդրի բարձրաձայնումը կարող է վնասել նրան երեխաներին։ Սակայն, այս ողջ ընթացքում նրանք ոչինչ չեն արել, պարզապես, խաբել են այդ մարդկանց։ Եվ հենց նրանց կանչում են բաց ձևաչափով հարցերի պատասխանները տալու, փորձում են խուսափել այդ պատասխանատվությունից", - վստահ է պատգամավորը։

 

Թովմասյանը վերստին կրկնել է, որ, անգամ, զեկույցի առկայությանը չի հավատում, սակայն ընդգծել է, որ այս իրավիճակում իր համար կարևոր է ծնողների կողքին լինելը, որպեսզի իրացնի լսելի լինելու նրանց իրավունքը: "Բայց ես ոչ մի ակնկալիք չունեմ այդ հանձնաժողովից, ես արդեն ասել եմ, որ այն ստեղծվել է, պարզապես, ինչ-որ մեկին մեղադրելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու համար",- հավելել է քաղաքական գործիչը:

 

Լսումների ընթացքում ելույթ է ունեցել նաև ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները, պարզապես, պարտավոր էին զեկույցը ներկայացնել հանրությանը: "Այն, ինչ նրանք անում են, խոսում է իրենց ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Քննիչ հանձնաժողովը, որը բաղկացած էր իշխող կուսակցության 8 անդամներից, չի կարողացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի դեպքերին համակողմանի գնահատական տալ և ներկայացնել ժողովրդին։ Իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից։ Եվ, ամենայն հավանականությամբ, հետաքննության արդյունքում հանձնաժողովը ստացել է տեղեկատվություն, որը նրանք չեն ցանկանում հնչեցնել ։ Հատկապես՝ նախընտրական շրջանում։ Այն, որ այսօրվա լսումները խորհրդարանում չկայացան, իրենց վախի դրսևորման արդյունքն է", - հայտարարել է Օհանյանը։

 

Հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովի զեկույցը ոչ մի նոր բան չի բացահայտի, որի մասին հայ ժողովուրդը չգիտեր: Ընդ որում, այդ ժամանակ հասկանալի չէ, թե ինչից են վախենում Հայաստանի իշխանությունները ՝ հրաժարվելով հրապարակել դրա բովանդակությունը։

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի փետրվարին: Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են տասնյակ ժամերի տեսանյութեր, գաղտնի փաստաթղթեր, լսել են հրավիրված տասնյակ պաշտոնյաների, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 2025 թվականի երկրորդ տասնօրյակում հայտնի դարձավ, որ զեկույցը պատրաստ է, սակայն այն չի հրապարակվի, քանի որ պարունակում է գաղտնիության տարրեր ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնինՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարանԵրևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռըՎճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համարԸնդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել ԴիլիջանումՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Դիլիջանում
Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծըԲագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերըԿրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառովԷդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
Հայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալՀայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն "ալիևյան" է, շարունակությունը ՝ "փաշինյանական"
Արցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակներըԱրցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները
Հայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւումՀայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւում
Հայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզՀայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհովՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով
Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ ՓաշինյանԺամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ Փաշինյան
Փաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններինՓաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններին
Վարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներիցՎարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներից
Հայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողըՀայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողը
Արտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցըԱրտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցը
Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրըՀայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրը
Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBank
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով