


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ընտանիքի հետ վերամիավորվելու մասին լուրերը:
Ապրիլի 23-ին ելույթ ունենալով ճեպազրույցում՝ վարչապետը լրագրողներին հաղորդել է, որ ջանքեր է գործադրել, որպեսզի միավորումը տեղի ունենա ։ "Ես ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր նշած իրադարձությունը (վերամիավորումը Աննա Հակոբյանի հետ - խմբ.) տեղի ունենա, և ես ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ հնարավորություն ունեմ, որ մեր ընտանիքը պահպանվի", - ասել է Փաշինյանը, հավելելով, որ այն բանից հետո, երբ Հակոբյանը փետրվարի վերջին հրապարակավ հայտարարել էր ամուսնալուծության մասին, ինքը պատասխանել էր, որ հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը։ Բայց հարգել այդ որոշումը չի նշանակում հաշտվել դրա հետ, հավելել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը տիկնոջ հետ մասնակցել էր դեպի Գյումրի ավտոերթին։



