


Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գիտական շփումների ակտիվացման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ նախագծերի իրականացման հարցերին:



