


Արմինֆո. Հայոց ցեղասպանությունը սոսկ անցյալի հիշողություն չէ, այն մշտական հիշեցում է այն վտանգների մասին, որոնք ամեն օր սպառնում են Հայաստանի Հանրապետությանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), այդ մասին հայտարարել է դոկտոր Ռոբերտ Կրիկորյանը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված Կոնգրեսի նիստի բացման ժամանակ:
"Սա չափազանցություն չէ։ Հայոց ցեղասպանությունը սոսկ անցյալի հիշողություն չէ, այն մշտական հիշեցում է այն վտանգների մասին, որոնք ամեն օր սպառնում են Հայաստանի Հանրապետությանը: Չզղջացող Թուրքիան, որը 111 տարի ժխտել է Հայոց ցեղասպանությունը, 2020 թվականին կազմակերպել և ղեկավարել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումը: Չզղջացող Թուրքիան պնդում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն ։ Եվ Ադրբեջանը հավատարիմ մնաց այդ գաղափարին ՝ 2023 թվականին ցեղասպանություն իրականացնելով Արցախի հայ ժողովրդի նկատմամբ՝ անտարբեր աշխարհի աչքի առաջ", - ընդգծել է Կրիկորյանը։



