


Արմինֆո. Նախկինում առաջնային օղակի (պոլիկլինիկաների) բուժաշխատողները ստանում էին ֆիքսված աշխատավարձ՝ անկախ այցելությունների քանակից և մատուցված ծառայությունների ծավալից, իսկ այսօր նրանց աշխատավարձը հաշվարկվում է այլ ձևաչափով։ Այս մասին «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով ՝ պետությունն արդեն բուժաշխատողներին վարձատրություն է տալիս բուժառուների սպասարկմանը համապատասխան՝ խորհրդատվության, հետազոտության եւ բուժման համար։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Ավանեսյանը, առողջապահության համակարգում աշխատավարձերի աճ է արձանագրվել։ Մասնավորապես, նա տվյալներ է ներկայացրել նախարարության ենթակայության շուրջ 60 բուժհաստատությունների վերաբերյալ, որտեղ ընտանեկան բժիշկ - թերապևտների և մանկաբույժների աշխատավարձերն ավելացել են 20-40 տոկոսով: Ընդ որում, մի շարք նեղ մասնագետների եկամուտներն աճել են 2-3 անգամ ։ Նախարարը հաղորդել է, որ արդեն մարտ ամսին բուժաշխատողները ստացել են բարձրացված աշխատավարձ, որը հաշվարկված է նոր համակարգով:
Միաժամանակ, Ավանեսյանը չի բացառել առանձին լոկալ խնդիրների առկայությունը, նշելով, որ մարզային բժշկական կենտրոններում հաշվարկի ձևաչափի վերանայման անհրաժեշտություն կա: Բացի այդ, ըստ նրա, շուրջ 70 բուժաշխատողների մոտ, որոնք մասնագիտանում են 2-3 ուղղություններով, աշխատավարձի մակարդակը մնացել է նույնը:-



