Վարչապետ․ գողացված բոլոր ժողովրդական փողերը մինչև վերջին լուման վերադարձվելու են ժողովրդին
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:34

Արմինֆո. ՀՀ վարչապետը չի կարող Գլխավոր դատախազությանը ցուցումներ տալ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցով: Այդ մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։

Լավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հովանավորել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:32

Արմինֆո. Ռուսաստանը չէր ցանկանա Հայաստանի եվրաինտեգրման համար "վճարել" այն արտոնությունների հաշվին, որոնք հանրապետությունը ստանում է ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Փաշինյան․ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում անկում է նկատվում, ինչն իր պատճառներն ունի
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:30

ԱրմԻնֆո. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում անկում է նկատվում։ Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։

ԱԽ քարտուղար․ Հայկական կողմը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերման հարցը չի բարձրացրել
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:02

Արմինֆո.  Հայկական կողմը չի բարձրացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերման հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Իշխան Սաղաթելյան. Ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը Հայաստանին նոր սպառնալիքների տանող հերթական արկածախնդրությունը կլինի
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:46

Արմինֆո.  Ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը կդառնա հերթական արկածախնդրությունը, որը կհանգեցնի Հայաստանի անվտանգության նոր սպառնալիքների։ Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:30

Արմինֆո.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։

ՀՀ նախագահը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են անտառային տնտեսության ոլորտում շվեյցարական փորձի կիրառման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:14

ԱրմԻնֆո.  Սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի առիթով ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են ազատազրկված ծնողների և նրանց երեխաների միջև հանդիպումների կազմակերպման խնդիրները
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:12

Արմինֆո.  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։

Իշխան Սաղաթելյան ․ ՀՅԴ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ՝ չնայած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ իշխանությունների ճնշմանը
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 15:28

Արմինֆո.  "Հայ Յեղափոխական Դաշնակցությունը" կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հարցեր
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 15:26

Արմինֆո.  Սեպտեմբերի 16-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ընդունել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերով փոխնախարար, պրոֆ․ Նիկոլայոս Պապայոաննուին։

Իշխան Սաղաթելյան. Փաշինյանի կուսակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի "ապազգայնացման" ծրագիր է իրականացնում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 15:15

Արմինֆո.  Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կառավարող կուսակցությունը երկրում իրականացնում է Հայաստանի և հայ ժողովրդի "ապազգայնացման" ծրագիր: Այդ մասին հայտարարել է  Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ սեպտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում:

Արցախի մշակույթի նախկին նախարարները Հայաստանի ԿԳՄՍՆ-ից պահանջում են հրապարակային գնահատական տալ Ադրբեջանի քաղաքականությանը՝ բռնազավթված ԼՂՀ-ում հայկական ժառանգության նկատմամբ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 14:30

ԱրմԻնֆո.  Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։

Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարություն․  Մոնրեալում մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումները
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 14:08

Արմինֆո.  Մոնրեալում՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությունում, մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումները։  Այդ մասին հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայ պատմաբան. Մագդալենա Գրոնոյի նմաններին պետք է քշել հայկական սրբավայրերի շեմերից
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:48

ԱրմԻնֆո.  Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն պաշտպանում է իր և այլ դիվանագետների այցը Արցախ, ժխտում է Ադրբեջանի հանցագործություններն ու Արցախում իրականացվող էթնիկ զտումները, և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարան «Մատենադարան» կատարած որևէ այց չի փոխի նրա դիրքորոշումը։ Այս մասին գրում է պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախատեսում է Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն ստեղծել․ պատգամավոր
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:46

ԱրմԻնֆո.  Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և Նարեկ Կարապետյանի գլխավորած Ազգային ժողովի համանուն խմբակցությունը նախատեսում են Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն ստեղծել։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը Անապայում նվաճել է 16 մեդալ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:41

ԱրմԻնֆո.  Կիոկուշին կարատեի հայկական թիմը, որը մասնակցել է Անապայում անցկացված "Համառուսաստանյան երիտասարդական մարտարվեստների փառատոնին", նվաճել է 16 մեդալ։

Ադրբեջանագետ․ ՀՀ ԱԳՆ-ն կարող էր ՄՔԴ-ի գործիքն օգտագործել Ալիևի հայատյաց ելույթների դեմ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:39

ԱրմԻնֆո.  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) կարող էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործիքն օգտագործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայատյաց ելույթների դեմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

IDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:27

Արմինֆո.  Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ։

Հայաստանում ավարտվել է պետական «Արմենիկում» ՓԲԸ-ից 1,6 մլրդ դրամ ապօրինի բռնագանձելու փորձի հետ կապված աղմկահարույց քրեական գործի քննությունը
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:21

ԱրմԻնֆո.  Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու և քաղաքացիական գործով դատարանին կեղծ ցուցմունքներ ներկայացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Իշխանական կուսակցության պատգամավոր․ Ադրբեջանի կողմից կրակոցի դեպքում չպետք է ակնկալել պատասխան կրակոց, դա Հայաստանին խաղաղություն չի բերի
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:00

ԱրմԻնֆո. Ադրբեջանի կողմից կրակոցների դեպքում չպետք է ակնկալել պատասխան կրակոց, դա խաղաղություն չի բերի Հայաստանին։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ պատասխանելով Գանձասարի վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությունների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին հարցին։




Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո