Երևանում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:05

Արմինֆո.  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:01

Արմինֆո.  Ազգային ժողովի "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ:

Հայաստանը Գերմանիայից որպես նվեր ստացել է 16 հատ "Polaris ProStar S4 Titan" ձնագնաց՝ ռազմական նպատակների համար
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:27

Արմինֆո.  Հայաստանը Գերմանիայից որպես  նվեր ստացել է 16 հատ "Polaris ProStar S4 Titan" ձնագնաց՝ երկրի զինված ուժերի կարիքները բավարարելու համար: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունել է նվիրատվությունը:

Արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի խորհրդարանի դիմաց ՝ երկրի պատկան մարմիններից պահանջելով լուծել իրենց խնդիրները
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:10

Արմինֆո.  Սեպտեմբերի 17-ին մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրանք իշխանություններից կոնկրետ քայլեր են պահանջել իրենց կենսական խնդիրների լուծման ուղղությամբ։

Շոյգուն ռեյդերական զավթում է որակել Հայաստանում ռուսական բազմամիլիարդանոց կապիտալով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:06

Արմինֆո.  ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն ռեյդերային զավթում է որակել Հայաստանի ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել:

Փաշինյան․ ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը ոչինչ չի ավելացնում Հայաստանի անվտանգությանը․ դա ցույց տվեցին 2022թվականի սեպտեմբերյան իրադարձությունները
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:52

Արմինֆո. Հայաստանը երբեք քննարկման չի դրել ռուսական 102-րդ ռազմակայանն իր տարածքից դուրս բերելու հարցը, Ռուսաստանն է բարձրացրել այդ հարցը, իսկ մենք, ընդամենը, մեր դիրքորոշումն ենք կառուցել այդ թեմայի շուրջ։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզում "Նեքսուս" նախագծի շահառուներին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:39

Արմինֆո.  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչների հետ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է "Կայուն համայնքներ" ծրագրի շրջանակներում ռուսական ֆինանսավորմամբ մարզում իրականացվող "Նեքսուս" նախագծի շահառուներին:

"Ուժեղ Հայաստան"․ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է արդեն շուրջ 450 օր
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:32

Արմինֆո.  "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն արդեն շուրջ 450 օր զրկված է ազատությունից: Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստանի" հայտարարության մեջ։

Ընդդիմադիր․ Եվրոպական կառույցները պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունների ամենաթողությանը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:30

Արմինֆո.  Հայաստանի իշխանության կամայականությունները կանգնեցնել կարող է միայն եվրոպական կառույցների արձագանքը։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Գործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:23

Արմինֆո. Գործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Այդ մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իտալացի դիվանագետի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ակտիվացման հարցերը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 13:47

ԱրմԻնֆո.  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրացվի
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 13:32

ԱրմԻնֆո.  Հայաստանում կբարձրացվի պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձը։  ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններին։

Հայաստանի և Բենինի, ինչպես նաև Ռուանդայի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրեր կկնքվեն
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 13:24

ԱրմԻնֆո.   Հայաստանի և Բենինի, ինչպես նաև Ռուանդայի միջև կկնքվեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրեր։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց երկու համաձայնագրերի կնքմանը։

Հայաստանը Ֆրանսիա է արտահանձնել գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 12:25

ԱրմԻնֆո. Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը՝ ծանրացուցիչ հանգամանքներում գողություն կատարած անձին հանձնելով այդ երկրի իրավասու մարմիններին։

Վարչապետ․ պետական կառավարման համակարգի բարեփոխումը բարեփոխումների ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենակարևոր ուղղություններից մեկն է
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 12:03

ԱրմԻնֆո.  Պետական կառավարման համակարգի բարեփոխումը բարեփոխումների ամենաբարդ և, միևնույն ժամանակ, ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Այս մասին սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մայր Հայաստան». Հասարակական տրանսպորտի խնդիրները միայն ուղեվարձի բարձրացմամբ չեն լուծվում
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 11:51

ԱրմԻնֆո.  Հասարակական տրանսպորտի ուղեվարձի միայն բարձրացումը բարեփոխում չէ և չի լուծում այս ոլորտում առկա խնդիրները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքից Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է, թե ինչպես մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկի մոտ քաղաքացիները տեղ չլինելու պատճառով չեն կարողանում նստել գնացք։

Հայաստանի պաշտպանության նախարարը Պեկինում հանդիպել է մի շարք խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 11:48

ԱրմԻնֆո.  Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպել է մի շարք խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։

Ռուսաստանի դեսպանը աշխատանքային այց է կատարել Սյունիք
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 11:47

ԱրմԻնֆո.  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ ամենամյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։

Իտալիան 2 միլիոն եվրո կհատկացնի Արցախից փախստականներին աջակցելու համար
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 11:40

ԱրմԻնֆո.  Երևանում կայացել են Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները նախագահել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 39 մլն դրամ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 11:38

ԱրմԻնֆո.  Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության համար Կառավարության պահուստային ֆոնդից կուղղվի գրեթե 39 մլն դրամ։ Այդ մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում։




Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո