Հայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:47

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Մոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:40

Արմինֆո. Սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանյան նախագահության պատվիրակության կազմում, մասնակցել է Կոնվենցիայի գործադիր քարտուղարի և Քարտուղարության այլ ներկայացուցիչների հետ Համաժողովին ընդառաջ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին։ ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԳՄԱՆ և ՀՀ ՇՄՆ ներկայացուցիչներ: 

ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու Լումիս
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:38

Արմինֆո. Սեպտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի հետ:

Քաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:37

Արմինֆո. Եթե այսօր արցախյան «հաղթանակն» է համարվում ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն, ապա վաղն ավելի մեծ «հպարտությունների ու հաղթանակների» ձգտումներ կարող են ի հայտ գալ այդ աշխարհի մոտ։ Այդ մասին իր հոդվածում գրում է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչության անդամ Արտակ Զաքարյանը։

Հայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջև
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:13

Արմինֆո. Ջավախահայ հասարակական գործիչները բաց նամակ են հրապարակել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների, թե՝ որքան ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի թույլ է Հայաստանը։

ԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:10

Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին և թույլ տալ Արցախի բնիկ բնակչությանը անվտանգ վերադառնալ իրենց հայրենիք: Կոնգրեսի անդամները միացել են հոգևորականներին և միջազգային իրավական փորձագետներին՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված "Պատասխանատվություն 202։ Արցախ։ Արդարություն։ Ազատություն։ Վերադարձի իրավունք" միջոցառմանը։

Գասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:07

Արմինֆո. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝  «խոր հիասթափություն» հայտնելով  Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ վերջինիս մասնակցության առնչությամբ։

Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:03

Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը: Այս մասին հաղորդել է քաղաքական գործչի զինակից, Գյումրիի քաղաքապետարանի "Մեր քաղաքը" ընդդիմադիր  խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

Save Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 18:56

Արմինֆո. Ադրբեջանը լիովին իրավունք ունի պատմելու սեփական ազգի պատմությունը, սակայն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել: Ինչպես հաղորդում է The Christian Post առցանց թերթը, այդ մասին հայտարարել է Save Armenia իրավապաշտպան նախաձեռնության գլխավոր տնօրեն, գլոբալ կրոնական ազատության հարցերով զբաղվող քրիստոնյա առաջնորդ Դոկտոր Փոլ Մյուրեյը։

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 18:54

Արմինֆո. Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 18:06

Արմինֆո. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։

Երևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 25 դեպ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:30

Արմինֆո. Սեպտեմբերի 10-ին և 15-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերությանը պատկանող թվով 22 դեղատներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 25 վարչական իրավախախտման դեպքեր։

"Ուժեղ Հայաստան". ՏԻՄ ընտրություններին միայն մեկ թեկնածուի մասնակցությունը կվկայի Հայաստանում ժողովրդավարության խաթարման մասին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:29

Արմինֆո. Հայաստանի առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին միայն մեկ թեկնածուի մասնակցությունը խոսում է երկրում ժողովրդավարության խաթարման մասին: Այդ մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ի պատասսխան հարցի, թե ինչու է Լոռու մարզի Թումանյան համայնքում ընտրական գործընթացներին մասնակցում միայն մեկ թեկնածու, այն էլ՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից:

Սամվել Կարապետյան. Ընդդիմության առաջնորդները դուրս կգան բանտերից, իսկ նա, ով պետք է այնտեղ գտնվի, կհայտնվի այնտեղ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:27

Արմինֆո. Ընդդիմության առաջնորդները դուրս կգան բանտերից, իսկ նա, ով պետք է այնտեղ լինի, կհայտնվի այնտեղ։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։

Միհրան Խաչատրյանը լքել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:19

Արմինֆո. Այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա։ Այդ մասին ասվում է Միհրան Խաչատրյանի հղած ուղերձում՝ ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում իր աշխատանքն ավարտելու առնչությամբ:

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ու գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ նրանք մեղադրվում են 25 միլիոն դրամ հափշտակելու համար
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:17

Արմինֆո.  Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանում փրկել են Կարմիր գրքում գրանցված սապսանին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:09

Արմինֆո. Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։

ԵԱԶԲ․ հզոր սեփական արդյունաբերությունը՝ զարգացող տնտեսությունների բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին անցնելու բանալին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:41

ԱրմԻնֆո.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես զարգացող երկրները կարող են անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։ ԵԱԶԲ-ի վերլուծաբանները, հիմնվելով արդյունաբերականացման պատմական փորձի, արդյունաբերական քաղաքականության ժամանակակից տեսությունների և Համաշխարհային բանկի ու ԱՄՀ-ի մոտեցումների ուսումնասիրության վրա, առաջարկում են արդյունաբերական վերափոխման եռափուլ ճարտարապետություն, որը թույլ է տալիս արտաքին տեխնոլոգիաներն ու ներդրումները վերածել սեփական արտադրական կարողությունների, մարդկային կապիտալի և նորարարությունների։

Վարչապետը հավաստիացրել է․  ռուս սահմանապահների փոխարինումը կապված չէ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստման հետ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:33

Արմինֆո.  «Սահմանապահների փոխարինման գործընթացը մենք սկսել ենք վիզային ռեժիմի ազատականացման գործընթացից շատ առաջ», - սեպտեմբերի 17-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերքելով այն թեզը, թե ռուսական սահմանապահ ծառայությունների փոփոխության պատճառը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստումն է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման շուրջ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի. Փաշինյան
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:09

Արմինֆո.  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման վերաբերյալ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով  այն հարցին, թե արդյոք հանրաքվե կանցկացվի Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի վերաբերյալ:




Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո