ԿԸՀ ղեկավար․ Մայիսի 10-ից ԿԸՀ համակարգը պարբերաբար ենթարկվել է կիբերհարձակումների
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 14:52

Արմինֆո.  Մայիսի 10-ից Հայաստանի տարբեր տեղեկատվական համակարգեր, այդ թվում ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգը, պարբերաբար ենթարկվել են կիբերհարձակումների: Այդ մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել հայ ռազմագերիներին և արձագանքել նրանց դիմումներին
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 14:16

ԱրմԻնֆո.  Մեկենաս, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային հանդիպել հայ ռազմագերիների հետ և արձագանքել նրանց դիմումներին։

ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 14:12

ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին դրանցից ազատվելու հարկադրելու նպատակով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ "Արձանագրում ենք այն նշանները, որ հաջորդ թիրախները ("ռեյդերական զավթումների"՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) կարող են դառնալ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները", - արձանագրել է նա։

ՀԱԵ․ Ամենայն հայոց կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստին
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 14:10

ԱրմԻնֆո.  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և գործով անցնող վեց եպիսկոպոսները՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, չեն ներկա գտնվի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստին։

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 13:14

Արմինֆո.  Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին։ Խաղային ու հագեցած մթնոլորտում մասնակիցները սովորեցին ճիշտ տնօրինել ու խնայել գումարը, ճանաչել ու պաշտպանվել ժամանակակից ֆինանսական զեղծարարություններից, ինչպես նաև արդյունավետ կիրառել թվային ֆինանսական գործիքները։

Փաստաբան Քոչարյանի գործի մասին. «Փորձ է արվում սահմանափակել Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական գործունեությունը»
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 13:12

ԱրմԻնֆո.  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը կապված է նրա քաղաքական գործունեությանը խոչընդոտելու փորձի հետ՝ երկրի առջև ծառացած սպառնալիքների ֆոնին։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահի գործով նիստն անցկացվող Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 12:59

Արմինֆո.

Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 12:51

ԱրմԻնֆո. Դատախազության միջամտության արդյունքում Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք։ Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

«Ապրելու երկիր» և «Հայաքվե»-ն Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 12:43

ԱրմԻնֆո.  «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Գորիսում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում հանդես կգան միասնական ճակատով՝ «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում։

Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:53

Արմինֆո. Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը:

Նիկոլ Փաշինյանը հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվ
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:17

ԱրմԻնֆո.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին՝ նրա 80-ամյակի առթիվ։

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հանրապետության երկրորդ նախագահի գործով դատական նիստը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:16

ԱրմԻնֆո.  Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 18-ին տեղի է ունենում Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Բերման է ենթարկվել ՀՀ նախկին վարչապետի եղբայրը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:15

ԱրմԻնֆո.  Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է ՀՀ նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիխ Աբրահամյանի ձերբակալության փաստը։

ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:32

ԱրմԻնֆո.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Նախկին պատգամավոր․ ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան կշարունակվի
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:31

ԱրմԻնֆո.  Հայաստանի իշխանությունների որոշումը 3 ամսով երկարաձգելու Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ապօրինի ձերբակալված Մարտուն Գրիգորյանի՝ կալանքի տակ պահելու ժամկետը ցույց է տալիս, որ ներկայիս ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան շարունակվելու է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Երևանի հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգել է
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:29

ԱրմԻնֆո.  Երևանի հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 17-ի նիստում ևս երկու ամսով երկարաձգեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Դիվանագետ. Իրանը կհայտնի իր դիրքորոշումը, եթե Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվի սպառնալիքի տակ
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:28

ԱրմԻնֆո.  Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը հայտնվեն սպառնալիքի տակ, ապա Իրանը վճռական և շատ լուրջ դիրքորոշում կհայտնի։ Այս մասին սեպտեմբերի 17-ին TRIPP-ի թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։

Բունդեսթագի պատգամավոր․ Գերմանիան և ԵՄ-ն չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:26

ԱրմԻնֆո.  Գերմանիան և Եվրամիությունը (ԵՄ) չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առջև։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մատիաս Մոսդորֆը։

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 22:32

Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։

Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 20:43

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ:




Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո