Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 11:28
Արմինֆո. Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 11:25
Արմինֆո. Հայերն իրենց հայրենիքում հանգիստ ապրելու են միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանան սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ։
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 11:23
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա առթիվ ստացած պարգևավճարների ողջ գումարը կուղղեն Տիգրանաշենի բնակիչների կարևորագույն կարիքների բավարարմանը՝ ՝ հանուն ուժեղ Հայաստանի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 11:21
Արմինֆո. Սեպտեմբերի 19-23-ը Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 20:51
Արմինֆո. Վարչական դատարանը բավարարել է Մասյացոտնի թեմի քահանա Տեր Աբրահամ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 20:33
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիսբադենում Հեսսեյան խաղաղության մրցանակն ստանալիս իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտարարելով, որ նա հավասարապես արժանի է այդ մրցանակին:
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 20:10
Արմինֆո. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն ու խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 19:52
Արմինֆո. Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու Հայաստանի իշխանությունների շարունակական քաղաքականության անընդունելիության մասին: Այդ մասին հայտարարվել է սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 19:30
Արմինֆո. Սեպտեմբերի 18-ի դատական նիստի ընթացքում վատացել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վիճակը, նրան պատգարակով տարել են դատարանի շենքից:
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 19:28
Արմինֆո. "Երբ խոսքը սահմանների բացման մասին է, մենք լիովին աջակցում ենք տարածաշրջանի կարգավորմանը եւ խաղաղությանը", - հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Comprehensive Security & Resilience International Conference-ի ժամանակ:
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 18:52
Արմինֆո. Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով "սեփականության վերաբաշխման" նշաններ։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՝ արձագանքելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի մեկնաբանությանը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 18:31
Արմինֆո. Վանաձորի նախկին քաղաքապետ, ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է: Համապատասխան որոշումը սեպտեմբերի 18-ի նիստում ընդունել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը:
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 17:07
Արմինֆո. Հրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հաղորդել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 17:04
Արմինֆո. Գերմանիայից ժամանած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտեդտին թույլ չեն տվել այցելել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կալանավորված նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին: Այդ մասին ասվում է Խաչատրյանի պաշտպանական թիմի հայտարարության մեջ։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:44
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 16-ին Սոֆիայում տեղի է ունեցել Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հանդիպումը Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հետ։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:15
Արմինֆո. Արդեն մեկ ամսից Երեւանում տեղի կունենա Կոնստանտին Կամենսկու «1984» մյուզիքլի համաշխարհային պրեմիերան՝ Ջորջ Օրուելի համանուն վեպի մոտիվներով։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:10
Արմինֆո. "Մայր Հայաստան" կուսակցության կալանավորված առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և քաղաքական ուժի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով հաջորդ դատական նիստը կրկին դռնփակ կընթանա: Այդ մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:00
Արմինֆո. Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ իր էջում հրապարակելով պարգևատրման արարողության լուսանկարը:
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 15:12
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ իշխանության հետ որևէ պայմանավորվածության գնալ։ Այդ մասին սեպտեմբերի 18 – ին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահի գործով նիստը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 15:04
ԱրմԻնֆո. Հերթական լեզվակռիվն է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 18-ի նիստում, որտեղ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:
|