ՌԴ նախագահի խորհրդական․ Հայաստանի վարչապետի հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ չի կարող չուրախացնել
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:34

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ չի կարող չուրախացնել։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Ելենա Յամպոլսկայան:

Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:33

Արմինֆո.Սեպտեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ այցելուներին ներկայացնելով ավտոմեքենաների ձեռքբերման համար նախատեսված ֆինանսավորման լուծումներ:

ՂՌՀ-ի առաջատար փորձագետ․ Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելը Երևանում բավական քննարկվող հարց է
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:27

ԱրմԻնֆո. Հայաստանի երկաթուղիների (ԵԿ) կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցումը Երևանում բավական քննարկվող հարց է։ Այս մասին սեպտեմբերի 24-ին APRI Armenia 2026 ֆորումի շրջանակում ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) Եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդրեշևը։

ՂՌՀԻ առաջատար փորձագետ. Եվրոպական ուղղության ակտիվացումը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:18

Արմինֆո.  Եվրոպական ուղղության ակտիվացումը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է։ Սեպտեմբերի 24-ին APRI Armenia 2026 ֆորումի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևն այդպես է  մեկնաբանել  ղազախական կողմի դիրքորոշումը Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու Հայաստանի  ձգտման վերաբերյալ:

ՂՌՀԻ առաջատար փորձագետ. Ղազախստանը TRIPP նախագիծը դիտարկում է որպես Միջին միջանցքի շարունակություն
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:16

Արմինֆո. Ղազախստանը "Թրամփի երթուղի" (TRIPP) նախագիծը դիտարկում է որպես Միջին միջանցքի շարունակություն։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևը՝ APRI Armenia 2026 ֆորումի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

ՂՌՀԻ առաջատար փորձագետ. Հայաստանն ու Ղազախստանը ձգտում են լրացնել քաղաքական և տնտեսական համագործակցության բաց թողնված ներուժը
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:11

Արմինֆո.  Այժմ Ղազախստանն ու Հայաստանը ձգտում են լրացնել բաց թողածը հարաբերություններում և ուժեղացնել փոխգործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևը՝ APRI Armenia 2026 համաժողովի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու պետությունների միջև գործընկերության խորացմանը միտված նախաձեռնությունները
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:07

Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

ԱԽ քարտուղարը և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:05

Արմինֆո.Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանն ու Հայաստանն ընդգծում են միջպետական երկխոսության շրջանակներում ռուս-հայկական կապերի հեռանկարների հետագա քննարկման պատրաստակամությունը
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:04

Արմինֆո.Սեպտեմբերի 24-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դեսպան․ Եվրոպական միությունը Հայաստանին չի տրամադրի անվտանգության այն երաշխիքները, որոնք ՆԱՏՕ-ն տրամադրում է իր անդամներին
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 16:59

Արմինֆո. Պետք է խուսափել կլիշեից այն մասին, որ Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք։ Այդ մասին ARPI համաաժողովի ժամանակ հայտարարել է Բելգիայի ԱԳՆ նախկին պատասխանատու աշխատակից, դեսպան Ռաուլ Դելկորտը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն ուղղված Թրամփի ջանքերի մասին
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 16:56

Արմինֆո. Ի տարբերություն շատ այլ միջազգային հակամարտությունների՝ հայ-ադրբեջանականի պարագայում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ խաղաղության գործարքի կնքման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ Խաղաղության խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ։

"Միասնության թևեր"․ Մենք միշտ պատրաստ ենք համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 16:04

Արմինֆո."Միասնության թևեր" կուսակցության առաջնորդ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ցավում է, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս։

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 15:26

Արմինֆո.«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 15:18

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին:

Սամվել Կարապետյան․ Փաշինյանն, ընդամենը, գործիք է
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:39

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանը չստացավ լեգիտիմ իշխանություն. նա չհավաքեց ձայների 51 տոկոսը, իսկ եթե ընտրողների ընդհանուր թվից հաշվենք, ապա իշխող ուժն ունի մոտ 29 տոկոս ձայն: Այդ մասին հարցազրույցում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Պեսկով․ Հայաստանի վարչապետն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան, սակայն ստույգ ամսաթիվն առայժմ համաձայնեցված չէ
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:38

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենամոտ ժամանակներս կարող է այցելել Ռուսաստան, սակայն ստույգ ամսաթիվն առայժմ համաձայնեցված չէ: Այդ մասին սեպտեմբերի 24-ին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալը պատմել է ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության գործում Հայաստանի ակտիվ մասնակցության մասին
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:33

Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա շրջանակներում,  ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հունաստանի և Իտալիայի կողմից կազմակերպված «Մշակութային ժառանգությունը վտանգված է» խորագրով հարակից միջոցառմանը:

Առանց ռուսական ռազմակայանի անտեր կմնա ոչ թե պետությունը, այլ՝ անվտանգության համակարգը․ Սամվել Կարապետյան
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:32

Արմինֆո. Առանց ռուսական ռազմակայանի անտեր կմնա ոչ թե պետությունը, քանի որ դրա տերը ժողովուրդն է, այլ՝ անվտանգության համակարգը ։ Հարցազրույցում նման կարծիք է հայտնել "Ուժեղ Հայաստանի" ղեկավար Սամվել Կարապետյանը։

"Հայաստանի ապագան և տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքականությունը". Երևանում ընթանում է APRI 2026 ամենամյա համաժողովը
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:31

Արմինֆո. Սեպտեմբերի 23-25-ը Երևանում անցկացվում է "Ստեղծելով փոփոխությունների ճարտարապետություն" խորագիրը կրող APRI Armenia 2026 համաժողովը:

Միրզոյանը և Բայրամովը մասնակցել են ԹՐԻՓՓ նախագծի շուրջ քննարկումներին
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:30

Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։




Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո