Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 12:25
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում չի նախատեսում հանդիպել ո՛չ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 12:24
ԱրմԻնֆո: Հայաստանը Հայաստան է և ուրիշ ոչնչի չի վերածվի: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությունը, որ Հայաստանի հետ կարող է պատահել ամենավատ բանը, նրա վերածվելն է մեկ այլ Ուկրաինայի:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 11:37
Արմինֆո. Հոկտեմբերի 7-ին, Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարլ Վանլուվեի և պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 11:31
ԱրմԻնֆո. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված ութ քաղաքացիներ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 11:29
ԱրմԻնֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության շարունակականությունը և դրա ընդլայնման հեռանկարները։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 11:01
ԱրմԻնֆո. Հասարակական-քաղաքական «Ադեկվադ» նախաձեռնության առաջնորդ, ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:37
Արմինֆո: Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:36
ԱրմԻնֆո։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին այն մասին, թե ինչ է զիջվել թշնամուն իր իշխանության տարիներին։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:34
Արմինֆո: Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այցով այցելել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:32
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 20:10
Արմինֆո. 90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը, ով իր կյանքի զգալի մասը նվիրել է ՄԱԿ-ում ծառայելուն և հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Նա նաև ներկայացրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 19:49
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլին:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 19:41
Արմինֆո. Թուրքմենստանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստ: Միջոցառումն անցկացվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի նախագահությամբ: Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է ԱԳՄԱ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:58
ԱրմԻնֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:55
ԱրմԻնֆո. Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:43
ԱրմԻնֆո. Իրանական կողմը բավարարված է TRIPP-ի հարցում հայկական կողմի թափանցիկությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:17
Արմինֆո. "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ կապահովվի փոխադարձության պայմաններով: Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աաայդպես է պատասխանել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի տարածքով հայկական բեռների անարգել տեղաշարժն ու էլեկտրաէներգիայի հաղորդումն ապահովելու համար:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:11
Արմինֆո. Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել ծառայողական քննության արդյունքների հիման վրա, որն արդեն ընթանում է։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՝ պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 17:58
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE):
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 17:44
Արմինֆո. Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունը Լայպցիգի մշակույթի հարցերով փոխքաղաքապետ Սկադի Յենիկեի գլխավորությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որտեղ ներկայացվել է գերմանացի գործիչներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեությունը:
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Սկադի Յենիկեին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
|